Արմինե Պետրոսյան - Կնոջ կերպարը Հմայակ Հակոբյանի արվեստում
10 Էջ | 169-179 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-169 | Ստացվել է՝ 2024-09-16 | Գրախոսվել է՝ 2024-11-18 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Արվեստագիտություն
Կնոջ կերպարն առանձնահատուկ տեղ է գրավել համաշխարհային արվեստում: Թեև յուրաքանչյուր ստեղծագործող կնոջը գովերգել է յուրովի, սակայն նրանց միավորել է այն անառարկելի միտքը, որ կինը մարմնավորում է կյանքը: Յուրաքանչյուր դարաշրջան ունի կնոջ կերպարի պատկերման իր գեղագիտական մոտեցումները, պատկերացումները, նախընտրությունները: Հայ մշակույթում կինը եղել է մաքրության, մայրության խորհրդանիշ, ինչպես նաև սիրվել ու գնահատվել է որպես անկոտրում նվիրումի, ըն-տանիքի ամրության ու հավատարմության մարմնացում։ Դիպուկ ու ճշմարիտ են արվեստաբաններ Էդմոն դե և Ժյուլ դե Գոնկուրների խոսքերը. «Մի նկարիչ, որը չի պատկերել իր ժամանակի որևէ կանացի տիպաժ, չի հարատևի արվեստում» :
Բանալի բառերՀմայակ Հակոբյան կնոջ պատկերներ (գրաֆիկա) մերկ կին կինը՝ որպես շարժիչ ուժ կինը՝ որպես ներշնչանքի աղբյուր կնոջ պատկերներ (գեղանկար):
