Բանալի բառեր
"Армянский вестник":"Աբու-Լալա Մահարի""Անահիտ""Անահիտ" հանդես"Ապագա" շաբաթաթերթ"Արաքս" հանդես"Արտավազդ Բ""Դաշանց թուղթ""Դեդե Քորքութ""Դրվագներ""Երկրագունտ""Հայոց պատմություն""Հացին երգը""Հեթանոս երգեր""Հովհաննես թագավոր" կամ "Սմբատ Բ""Հորիզոն" պարբերական"Նեմեսիս" գործողություն"Ոսկեդար""Ուստա Կարո""Պատերազմի տպավորություններից":"Ջավախք" ամսաթերթ"Ջավախք" ժողովրդական շարժում"Սասնա ծռեր""Սասնա ծռեր" էպոս"Սարսուռներ""Ցեղին սիրտը""Փարվանա" օպերա"Քյոռօղլի" էպոս"Օղուզ-նամե""անապատի օդապարուկներ""անձնական զարդարանք""դատիլ" կրկներգ–եզրույթ"միհրական" հերոս"վիշապ" կոթողներ"տուն1904 թ. Սասունի ինքնապաշտպանություն1915 թվական1919 թ.1920 թ. Սևրի պայմանագիր1920 թ. մարտի 23–261920-ական թվականների հետազոտություններ:1921 թ. Մոսկվայի պայմանագիր4-րդ խաչակրաց արշավանքarchaeoastronomyarchaeologyarmenian highlandsdatabasehistoriographypetroglyphsrock artsymbolsxii դարxix դ. վավերագրերxix դար«Աշխարհացույց»«Արարատեան ընկերութիւն»«Արվեստագիտական հանդես»«Արևելք»:«Գահնամակ»:«Գեղարվեստական երկեր» ժողովածու«Գրական և իմաստասիրական շարժում»«Եգիպտահայ դրամատիկ» խումբ«Եգիպտահայ կոմեդի» թատերախումբ«Երգք ցցոց և պարուց»«Երիտասարդ Հայաստան»«Երկեր»«Երկրագունտ»«Ընտիր պատմութիւն …»«Թորոս Աղբար»«Խաթաբալա»«Կոմունիստ» թերթ«Հայելի»«Հայաստանի կոոպերացիա» երկշաբաթաթերթ«Հայաստանի պոեզիան»«Հինգշաբթիներ»։«Ճանապարհորդություն Հայաստան»:«Մասյաց աղավնի»«Մծիրի»«Մշակ» թերթ«Մուրճ» ամսագիր«Յիսուս Որդի»:«Յուշիկք հայրենեաց»«Նահապետի երգեր»«Ներսիսյան լիճ»«Նոճաստան»«Նոր կյանք»«Նոր-Դար»«Նվեր Նվարդին»։«Ողբ Եդեսիոյ»«Պատմութիւն Հայոց»:«Սասնա ծռեր»«Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»«Սպիտակ ձիավորը»«Վերնատուն»:«Տարազ»«արգելված գրականություն»«խնդիրներ»«մանր տպագրություն»:χορεία)։Ա-ԴոՊԱՏՄԱԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ Վերջին թողարկումը
Պրակ` 2026 N 2 (232)
320 Էջ
ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
Խմբագրական խորհուրդ` Աելիտա Դոլուխանյան, Համո Սուքիասյան, Համո Սուքիասյան, Աբրահամ Տերյան (ԱՄՆ), Անահիտ Տոնապետյան (Ֆրանսիա), Աննա Ասատրյան, Անուշավան Զաքարյան, Աշոտ Մելքոնյան, Գևորգ Բարդակչյան (ԱՄՆ), Ժասմին Դում-Թրագութ (Ավստրիա), Լիանա Օհանյան, Լևոն Աբրահամյան, Լևոն Զեքիյան (Իտալիա), Կոնտին Բեննեդետտա (Ավստրիա), Կրյուչկով Իգոր (Ռուսաստան), Հենրիկ Հովհաննիսյան, Պավել Ավետիսյան, Վիկտոր Կատվալյան ,
Բաժիններ`ՊատմությունԳրականագիտությունԲանագիտությունԼեզվաբանությունԱրվեստագիտությունՀնագիտություն և ազգագրությունՔննարկումներՀրապարակումներԳրախոսություններՄեր երախտավորներըՄեր հոբելյարներըԳիտական կյանքԼրատու
Բեռնել ամբողջական համարըԲովանդակություն
- ԲեռնելՀրաչյա Բալոյան - Կրթամշակութային խոշոր կենտրոնը․ Լազարյան ճեմարան14 Էջ | 3-17 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-3 |
Ստացվել է՝ 2026-04-22 | Գրախոսվել է՝ 2026-05-07 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Հայ իրականության մեջ խոշոր դերակատարություն ունեցած կրթական հաստատություններից է Մոսկվայի Լազարյան ճեմարանը: Լազարյան (Եղիազարյան) տոհմի կողմից հիմնադրվելով և գործելով օտար երկրում՝ այն անգնահատելի ծառայություն է մատուցել հայ ժողովրդին: Կրթօջախը դռները բացել է 1815 թվականին, որն էլ պաշտոնապես համարվում է նրա հիմնադրման թվականը:Բանալի բառերՄոսկվա Լազարյաններ Լազարյան ճեմարան լեզու սան ուսում առարկա
- ԲեռնելԷդիկ Մինասյան - Մեծանուն հայը․ Ալեքսանդր Մյասնիկյան19 Էջ | 18-37 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-18 |
Ստացվել է՝ 2026-05-19 | Գրախոսվել է՝ 2026-05-27 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Խորհրդային պետական, կուսակցական և ռազմական ականավոր գործիչ, հրապարակախոս ու գրականագետ Ալեքսանդր Աստվածատուրի (Ֆեոդոր) Մյասնիկյանը (Մյասնիկով, կեղծանունը՝ Ալ. Մարտունի, 18811925) հայոց նորագույն պատմության մեծագույն դեմքերից է, որի կարճատև կյանքն ու բազմաբեղուն գործունեությունը սերտորեն կապված են եղել նաև հայ ժողովրդի ազատության ու ազգային վերածննդի հետ: Նոր Նախիջևանի (ներկայիս Դոնի Ռոստովի շրջագծում) հայ-ռուսական միջավայրը, դպրոցական ուսումնառությունը՝ տեղի ծխական ու թեմական դպրոցներում (սեմինարիա), ապա՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, նպաստեցին Մյասնիկյանի հայրենասիրական, ազգային դիմագծի ձևավորմանը, իսկ կրթության շարունակությունը Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:Բանալի բառերԱլեքսանդր Մյասնիկյան Նոր Նախիջևան Մոսկվա Լազարյան ճեմարան Միքայել Նալբանդյան Արևմտյան ռազմաճակատ գլխավոր հրամանատար կենտգործկոմի նախագահ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ
- ԲեռնելԱրման Եղիազարյան - Հայ-բյուզանդական եկեղեցաքաղաքական առնչությունների մի կարևոր դրվագի շուրջ (X դարի առաջին քառորդ)13 Էջ | 38-51 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-38 |
Ստացվել է՝ 2026-05-26 | Գրախոսվել է՝ 2026-05-27 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Հայ-բյուզանդական հարաբերություններում եկեղեցադավանաբանական խնդիրները, դրանց վերաբերյալ քննարկումներն ու հայ-բյուզանդական եկեղեցական միությանը միտված ծրագրերը կարևոր և ազդեցիկ տեղ են զբաղեցնում։ Հայաստանի և Բյուզանդիայի միջև գրեթե միշտ եկեղեցադավանաբանական խնդիրները ձևավորել են բարդ իրավիճակներ ու թելադրել ուրույն զարգացումներ։ Այս առումով Հայոց թագավորության վերահաստատումը Հայաստանում IX դարի վերջին հայ-բյուզանդական հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբ եղավ։Բանալի բառերհայ-բյուզանդական հարաբերություններ Աշոտ Երկաթ եկեղեցիների միություն դավանանք Հովհաննես Դրասխանակերտցի Նիկողայոս Միստիկոս Կոստանդնուպոլսի պատրիարք
- ԲեռնելԱելիտա Դոլուխանյան - Եզակի բյուզանդագետն ու հայագետը․ Նիկողայոս Ադոնց22 Էջ | 52-74 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-52 |
Ստացվել է՝ 2026-05-18 | Գրախոսվել է՝ 2026-05-21 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Նիկողայոս Ադոնցը (1871–1942) անկրկնելի դեմք է բյուզանդագիտության, հայագիտության, պատմագիտության, բանասիրության, մանկավարժության բնագավառում։ Նա թե՛ հոր և թե՛ մոր կողմից ունեցել է ազնվական ծագում։ Օրբելյան իշխանական տան ու Դավիթ Բեկի խիզախ զինակից Տեր-Ավետիքի շառավիղը ծնվել էր, ինչպես ինքն էր Խաչատուր Աբովյանի մասին ասում, Աստծու նշանը ճակատին ու երազանքը հոգում։Ն․ Ադոնցն իր ժամանակի համար ստացել է փայլուն կրթություն։ Հավասարապես գրում և խոսում էր գրաբարով, արևելահայերենով ու արևմտահայերենով։ Նրա համար գրոց լեզուներ էին ռուսերենը, ֆրանսերենը, անգլերենը, գերմաներենը։Բանալի բառերԱդոնց Մառ բյուզանդագետ հայագետ Ուրարտու Տիգրան Մեծ Մակեդոնյան հարստություն Պետերբուրգ Գևորգյան ճեմարան Դիոնիսիոս Թրակացի հայ դատ
- ԲեռնելՊետրոս Դեմիրճյան - Թովմաս Թերզյանը՝ Արշակ Չոպանյանի գնահատմամբ11 Էջ | 75-86 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-75 |
Ստացվել է՝ 2026-03-11 | Գրախոսվել է՝ 2026-03-22 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Արևմտահայ ականավոր գրող, քննադատ, հրապարակագիր, թարգմանիչ, ազգային-մշակութային գործիչ Արշակ Չոպանյանը (1872–1954) ավագ սերնդի նույնքան նշանավոր բանաստեղծ, թատերագիր, թարգմանիչ, գեղագետ ու մանկավարժ Թովմաս Թերզյանի (1840–1909) անձի և գործի վերլուծությանն ու գնահատությանն անդրադարձել է բազմիցս՝ սկսած 1890-ական թվականների սկզբից, քառորդ դարի ընթացքում: Տարբեր առիթներով գրված այդ անդրադարձները ներառում են ինչպես Թերզյանի կենսագրությանը, անհատական նկարագրին, մանկավարժական ունակություններին, ստեղծագործություններին նվիրված հոդվածներ, այնպես էլ ծավալուն հետազոտություններ և չափածո խոսք՝ քերթված:Բանալի բառերԿ․ Պոլիս Թովմաս Թերզյան Արշակ Չոպանյան մանկավարժ բանաստեղծ թատերագիր թարգմանիչ
- ԲեռնելՍամվել Ռամազյան - "Սասնա ծռեր" էպոսի որոշ երկրանունների շուրջ42 Էջ | 87-129 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-87 |
Ստացվել է՝ 2026-04-20 | Գրախոսվել է՝ 2026-04-22 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Սասնա ծռեր էպոսի համահավաք բնագրում 1936 թ. տեղ է գտել Հադրբեջան կամ Ադրբեջան երկրանունը, ինչը ԽՍՀՄ օրոք նույնացվել և կապակցվել է Ադրբեջանական ԽՍՀ հետ: Քննության արդյունքում պարզաբանվում է, որ վերոհիշյալը հիմնված է ընդամենը երկու պատումի վրա, որոնք XIX դ. վերջին գրառվել են պանդխտության մեկնած մոկացի բանասացներից: Այդ կերպ բանասացները նկատի են ունեցել պատմական Ատրպատականը, այն է՝ իրանական Ադրբեջանը: Ընդ որում, պատումներից մեկում երկրանունն անորոշ նշվում է՝ փոխարինելով Գյուրջիստանին (Վրաստան): Իսկ էպոսի առավել մեծ թվով այլ պատումների համանման դրվագներում հիշատակվում են այլ երկրանուններ, այդ թվում՝ Չինաստանն ու Հնդկաստանը, և այս դեպքում վճռորոշ դեր է ունեցել քաղաքական ենթատեքստը:Բանալի բառեր "Սասնա ծռեր" էպոս Հադրբեջան (Ադրբեջան) Ատրպատական Գյուրջիստան (Վրաստան) Իրան Մ․ Աբեղյան Ս․ Կանայան բանասաց Գորգիզ (Գորգի)
- ԲեռնելԼուսինե Մարգարյան - Վերանվանման գործընթացը Արցախի տեղանվանական համակարգում․ հիմունքներ, պատճառներ ու հետևանքներ21 Էջ | 130-151 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-130 |
Ստացվել է՝ 2026-05-27 | Գրախոսվել է՝ 2026-06-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Արցախի տեղանվանական համակարգում բնականունների վերանվանումը պատմական, լեզվական, մշակութային և քաղաքական գործոնների փոխազդեցությամբ ձևավորվող բազմաշերտ գործընթաց է։ Անվանափոխության միջոցով վերաիմաստավորվում են բնականվան բովանդակությունը, պատմական կենսագրության ընկալումը և հանրային գիտակցության մեջ նրա ունեցած խորհրդանշական արժեքը։Վերանվանումների հիմքում ընկած են վարչատարածքային վերաձևումները, հասարակատնտեսական հարաբերություններն ու դրանք արտացոլող գաղափարական փոփոխությունները, լեզվական շփումները, գրավոր արձանագրության և քարտեզագրության պահանջները։Բանալի բառերԱրցախ տեղանուն բնականուն վերանվանում տեղանվանական համակարգ պատմական հիշողություն վարչատարածքային փոփոխություն լեզվական ստանդարտացում ինքնություն քարտեզագրություն
- ԲեռնելԿարինե Առաքելյան - Երգիծանքի լեզվաոճական միջոցները Երվանդ Թոլայանի արձակում14 Էջ | 152-166 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-152 |
Ստացվել է՝ 2026-05-18 | Գրախոսվել է՝ 2026-05-29 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Արևմտահայ իրականությունը ծնունդ տվեց երգիծաբանների մի մեծ փաղանգի, որն իր կայուն տեղն ու անուրանալի դերն ունի հայ գրականության պատմության մեջ: Նրանցից շատերը, սակայն, հակառակ իրենց վաստակի, ցարդ մնում են հայ ընթերցողին գրեթե անծանոթ և հանիրավի մոռացված: Այդ երգիծաբաններից է Երվանդ Թոլայանը (1883–1937)՝ գրող, խմբագիր, հրապարակախոս, դերասան, որ հայտնի անուն էր XX դարասկզբի պոլսահայ մշակութային կյանքում: 1910 թ. լույս է տեսել նրա հիմնական գործը՝ «Իտէալին ետեւէն» երգիծավեպը, որը ներկայացնում է Կ. Պոլսի, մասնավորապես Բերա թաղամասի հայության կյանքն ու բարքերը՝ համեմված երգիծական տարրով:Բանալի բառերԵրվանդ Թոլայան երգիծանք լեզու խոսք ոճ պատկերավորման միջոց բառապաշարային շերտեր
- ԲեռնելՄհեր Նավոյան, Նանե Միսակյան - Ութձայն համակարգի ուսումնասիրության հիմնարար սկզբունքների շուրջ (Արմաշական ավանդույթի օրինակով)26 Էջ | 167-193 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-167 |
Ստացվել է՝ 2026-05-18 | Գրախոսվել է՝ 2026-05-22 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Հայ հոգևոր երգարվեստի ուսումնասիրության առաջնային ու կարևորագույն խնդիրներից է Ութձայն համակարգի համալիր հետազոտությունը, իմա՝ շարականների ձայնեղանակային կառույցների, դրանց ձայնակարգերի, գործառութային աստիճանների, մեղեդիական բնորոշ դարձվածքների և ինտոնացիոն զարգացման առանձնահատկությունների մանրամասն վերլուծությունը։ Ուսումնասիրությունը համակողմանի դարձնելու նպատակով անհրաժեշտ է խնդիրը դիտարկել հայ հոգևոր երաժշտության երգվածքներից յուրաքանչյուրում՝ հետագայում իրականացնելով դրանց համեմատական քննությունը։Բանալի բառերՈւթձայն ձայնեղանակ ձայնակարգ գործառութային աստիճաններ մեղեդիական բնորոշ դարձվածք երաժշտական լեզվաոճ շարական համեմատական վերլուծություն հետազոտության մեթոդաբանություն
- ԲեռնելԱրծվի Բախչինյան - Արթուր Ադամովը և հայ իրականությունը11 Էջ | 194-205 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-194 |
Ստացվել է՝ 2026-04-05 | Գրախոսվել է՝ 2026-04-17 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Հայազգի ֆրանսիացի գրող Արթուր Ադամովը (Հարություն Ադամյան, 1908–1970) աբսուրդի թատերգության հիմնադիրներից է, ֆրանսիական հետպատերազմյան թատրոնի կարևորագույն ներկայացուցիչներից, նորարար թատերագիր, թատերագրության նոր լեզվի ստեղծող։ Կիսլովոդսկում (Ռուսաստան) ծնված և մանկուց Եվրոպայում բնակված Ադամովը, չնայած հեռու է եղել հայ իրականությունից, սակայն հայության հետ ունեցել է որոշակի առնչություններ։ Քանի որ զտարյուն հայ էր, առաջին լեզուն եղել է հայերենը, և նա մկրտվել է Հայ Առաքելական Եկեղեցում։ Նրա տատը՝ Եկատերինա Բահաթուրը, եղել է առաջին հայ կին թատերագիրը։Բանալի բառերԱրթուր Ադամով ֆրանսիական գրականություն և թատրոն Եկատերինա Բահաթուր ռուսահայ վտարանդիներ Ֆրանսիայում Աննա Բուդաղյան Ռուբեն Զարյան
- ԲեռնելԱրա Ավագյան, Գոռ Ղազարյան, Մարիամ Շախմուրադյան - Նորահայտ «Անապատի օդապարուկ» Արարատ լեռան հյուսիսարևմտյան լանջերին (անգ․)6 Էջ | 206-212 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-206 |
Ստացվել է՝ 2026-06-16 | Գրախոսվել է՝ 2026-06-18 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Նորահայտ հնագիտական հուշարձանը գտնվում է Արաքս գետի աջ ափին՝ Արարատ լեռան հյուսիսարևմտյան լանջերին։ Հայտնաբերվել է արբանյակային լուսանկարների համակարգված ուսումնասիրության արդյունքում։ Հուշարձանը ցուցաբերում է «անապատի օդապարուկներին» բնորոշ կառուցվածքային հատկանիշներ, այդ թվում՝ ընդարձակ շրջապարիսպ, արտաքին խցեր և կողային ելուստներ։ Թվագրությունը հայտնի չէ, քանի որ հուշարձանի տարածքում դաշտային աշխատանքներ դեռևս չեն իրականացվել։ Կառույցը նոր տվյալներ է հաղորդում տարածաշրջանում այս տեսակի հուշարձանների տարածական բաշխվածության ու ձևաբանական հատկանիշների վերաբերյալ։Բանալի բառեր"անապատի օդապարուկներ" Արարատ լեռ Արաքս գետի ավազան հեռահար զոնդավորման հնագիտություն արբանյակային պատկերներ
- ԲեռնելԵրվանդ Գրեկյան - Արշակունյաց Հայաստանի թագավորության անկման պատճառների շուրջ34 Էջ | 213-247 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-213 |
Ստացվել է՝ 2026-04-15 | Գրախոսվել է՝ 2026-04-30 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումը 428 թ. գերազանցապես դիտարկվում է IV դ. երկրորդ կես – V դ. սկզբների աշխարհաքաղաքական և ներքին հակասությունների համատեքստում։ Մինչդեռ Արշակունյաց գահի թուլացումը տարբեր գործոնների հետևանք էր։ Մասնավորապես, կլիմայական և միջավայրային փոփոխությունները, որոնք փաստագրվել են հնակլիմայական և հնամիջավայրային տարաբնույթ հետազոտություններով, վկայում են տարածաշրջանում մոտ 350–450 թթ. ընթացքում տեղ գտած համընդգրկուն կլիմայական երևույթի մասին, որը մասնագիտական գրականության մեջ ստացել է «Ուշ հռոմեական գերերաշտ» անվանումը:Բանալի բառերՄեծ Հայքի թագավորություն Արշակունյաց հարստություն Արշակ II Պապ եկեղեցի ճգնաժամ ապաբնակեցում երաշտ կլիմայի փոփոխություն անկում
- ԲեռնելԳեղամ Հովհաննիսյան - Հնչակյան կուսակցության տեղեկատվական գրությունը Ռուսաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդին Կիլիկիայի և Արարատյան Հանրապետության դրության մասին (ռուս․)13 Էջ | 248-261 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-248 |
Ստացվել է՝ 2026-05-25 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
- ԲեռնելԱնուշավան Զաքարյան - Նիկոլ Աղբալյանի գրախոսությունը Յուրի Վեսելովսկու «Стихотворные переводы» գրքույկի մասին7 Էջ | 262-269 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-262 |
Ստացվել է՝ 2026-04-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Գրականագետ, գրաքննադատ, հասարակական-քաղաքական, պետական-կուսակցական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը (1875–1947) հայ իրականության կարկառուն դեմքերից է։ 1896 թվականից իր գրաքննադատական գործունեությունը սկսել է Թիֆլիսում լույս տեսնող «Մուրճ» ամսագրի էջերում։ «90-ական թվականների նրա հոդվածները՝ իրենց ուղղվածությամբ, հարցադրումներով համահունչ են ամսագրի խմբագիր Ավ․ Արասխանյանի ըմբռնումներին, – գրում է անվանի գրականագետ Գ․ Անանյանը։ – Ձգտելով իր ամսագիրը դարձնել ոչ միայն գեղարվեստական անթերի գործերի ժողովածու, այլև գեղարվեստական զարգացման ընթացքը ամբողջության մեջ արտացոլող և այդ ընթացքի վրա ներգործող օրգան, Արասխանյանը «Մուրճի» էջերը լայնորեն բացել էր և՛ դասականների, և՛ սկսնակների առաջ, այստեղ տպագրվում էին և՛ ռեալիստները, և՛ ռոմանտիկները, այլ խոսքով՝ խմբագիրը ձգտում էր ընդգրկել գրական կյանքի ամբողջական համայնապատկերը։Բանալի բառերԱղբալյան Վեսելովսկի «Մուրճ» ամսագիր թարգմանություն գրքույկ գրախոսական
- ԲեռնելՄիքայել Բադալյան - Կարեն Թոխաթյան․ Հայաստանի ժայռապատկերները (անգ․)4 Էջ | 270-274 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-270 |
Ստացվել է՝ 2026-06-08 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
- ԲեռնելՍուրեն Սարգսյան - Ազատ Համբարյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)3 Էջ | 275-278 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-275 |
Ստացվել է՝ 2026-05-14 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-06-18
Լրացավ արևմտահայ ազատագրական շարժումների ու ագրարային հարաբերությունների պատմության նշանավոր հետազոտող, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Սարգսի Համբարյանի ծննդյան 100-ամյակը: Հոբելյան, որը, մեր կարծիքով, նույնիսկ մերօրյա խառնաշփոթի պայմաններում պետք է արժանվույնս նշվի, քանի որ հայ պատմագիտության մեջ զգալի վաստակի տեր, կյանքի դժվարին ուղի անցած ու լուրջ գիտական ձեռքբերումներ արձանագրած մարդ-անհատ-գիտնականի օրինակը շատ ուսանելի կողմեր ունի և կարող է օրինակ ծառայել գիտության ասպարեզն ընտրած երիտասարդ սերնդի համար: - ԲեռնելԳարեգին Թումանյան - Գևորգ Արտաշեսի Տիրացյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)6 Էջ | 279-285 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-279 |
Ստացվել է՝ 2026-04-16 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Այս տարի լրանում է անվանի հայագետ Գևորգ Արտաշեսի Տիրացյանի ծննդյան 100-ամյակը։ Նա ծնվել է 1926 թ. սեպտեմբերի 18-ին Ռումինիայի Չետատեա–Ալբա քաղաքում՝ ճանաչված մտավորական և ուսուցիչ Արտաշես Տիրացյանի ընտանիքում։ Լեզուների ու հին պատմության հանդեպ նրա նախասիրությունը, որն ի հայտ է գալիս արդեն դպրոցական տարիքում, հիմք է դառնում 1945 թ. Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետ ընդունվելու համար։ Գ․ Տիրացյանի գիտական գործունեությունն սկսվել է դեռևս ուսանողական տարիներին։ - ԲեռնելԱննա Աբաջյան - Մանվել Ասատրյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)5 Էջ | 286-291 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-286 |
Ստացվել է՝ 2026-06-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Մեծատաղանդ գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանվել Եգորի Ասատրյանի ստեղծած գիտական արժեքները հայերենագիտության բնագավառում հայ ավանդական լեզվաբանության լավագույն ավանդույթների շարունակությունն ու զարգացումն են, մնայուն արժեքներ, որոնց շնորհիվ լեզվաբանը դուրս եկավ հայ քերականագիտության ամենաբարձր դիրքերը՝ գրավելով իր առանձնահատուկ ու հիմնավոր տեղը:Մ. Ասատրյանը ծնվել է 1926 թ. ապրիլի 26-ին Էջմիածնի շրջանի Արագած գյուղում: Նրա նախնիները Պարսկահայքից են՝ Խոյից:
- ԲեռնելԱրսեն Բոբոխյան - Արամ Քոսյան (ծննդյան 70-ամյակի առթիվ)4 Էջ | 292-296 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-292 |
Ստացվել է՝ 2026-06-07 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Հայկական արևելագիտության արդի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում խեթագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Քոսյանը, որի գիտական, մանկավարժական և կազմակերպչական գործունեությունը տասնամյակներ շարունակ էապես նպաստել է Հայաստանի և հարակից երկրների հնագույն պատմության ուսումնասիրմանը։ Նրա 70-ամյա հոբելյանը պատշաճ առիթ է գնահատելու այն նշանակալի ավանդը, որ գիտնականը ներդրել է գիտության զարգացման մեջ մեր երկրում։ - ԲեռնելԱշոտ Գալստյան - Վիկտոր Կատվալյան (ծննդյան 65-ամյակի առթիվ)3 Էջ | 297-300 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-297 |
Ստացվել է՝ 2026-06-05 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Լրացավ վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Լիպարիտի Կատվալյանի ծննդյան 65-ամյակը: Վ. Կատվալյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Սովորել է հայրենի գյուղի դպրոցում, 1984 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի (այսուհետև՝ ԵՊՀ) բանասիրական ֆակուլտետը: 1984–1987 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում: Երկար տարիներ աշխատել է այդ ինստիտուտում նախ իբրև կրտսեր գիտաշխատող, ապա՝ գիտաշխատող:
- ԲեռնելԱննա Ասատրյան - "Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից" միջազգային գիտական առաջին կոնֆերանսը6 Էջ | 301-307 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-301 |
Ստացվել է՝ 2026-04-23 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում ապրիլի 17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային գիտական առաջին կոնֆերանսը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը: Իր բացման խոսում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվ․ դ․, պրոֆ․ Աննա Ասատրյանը նշեց, որ թեև 2010 թվականից Հայաստանում անց են կացվում Ֆրանկոֆոնիայի օրեր, որի շրջանակում տեղի են ունենում տարաբնույթ միջոցառումներ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտն այս տարի առաջին անգամ միացավ Ֆրանկոֆոնիայի օրերին՝ գիտական միջոցառման ձևաչափով։ - ԲեռնելԱննա Ասատրյան - ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Հաղթանակի արվեստը» միջազգային գիտական կոնֆերանսը1 Էջ | 308-309 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-308 |
Ստացվել է՝ 2026-05-04 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Մայիսի 4–6-ը Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտում (Սանկտ Պետերբուրգ) անցկացվեց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 81-ամյակին նվիրված «Հաղթանակի արվեստը» միջոցառումների շարքը: Ծրագրի ղեկավարն էր Արվեստների պատմության ռուսաստանյան ինս-տիտուտի տնօրեն, արվեստագիտության թեկնածու, «Զուբովյան ինստիտուտի տարեգիրք» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Շումիլինը:Ծրագրի կենտրոնական իրադարձությունը դարձավ «Հաղթանակի արվեստը» երկօրյա միջազգային գիտական կոնֆերանսը, որն անցկացվեց «Գիտության և տեխնոլոգիաների տասնամյակի» շրջանակում մայիսի 4–6-ը և համախմբեց Ռուսաստանի ու Հայաստանի արվեստաբաններին, երաժշտագետներին, մշակութաբաններին, պատմաբաններին և փիլիսոփաներին:
- ԲեռնելՎիկտոր Կատվալյան - Արտակ Վարդանյան1 Էջ | 310-311 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-310 |
Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Մեծ ցավով ու դժվարությամբ ենք ընդունում այն իրողությունը, որ ընդհատվեց բարբառագետ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Արտակ Վարդանյանի երկրային պայծառ ու լուսավոր ուղին … Ա․ Վարդանյանը ծնվել է 1951 թ․ Նախիջևանի Ազնաբերդ գյուղում և չնայած ութամյակը ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան, իր հայրենի եզերքի բնապատկերները, հարազատ մարդկանց մտերիմ միջավայրը միշտ նրա հետ են եղել, դարձել գիտական ու ստեղծագործական պրպտումների աղբյուր, վերակենդանացել գեղարվեստական գողտրիկ և ջերմ պատումներում ու հարազատ բարբառի ծանրակշիռ գիտական հետազոտություններում, որոնք ամփոփված են շուրջ երկու տասնյակ գրքերում, մի քանի տասնյակ հոդվածներում։ - Բեռնել- Կլիմենտ Հարությունյան1 Էջ | 312-313 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-312 |
Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Մայիսի 23-ին կյանքին հրաժեշտ տվեց վաստակաշատ պատմաբան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Ամասիայի Հարությունյանը, որը ծանրակշիռ և բացառիկ ներդրում ունի Երկրորդ աշխարհամարտին և Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցության պատմության հետազոտության բնագավառում:Կ. Հարությունյանը ծնվել է 1940 թ. մայիսի 1-ին Կապան քաղաքում: 1961–1966 թթ. սովորել ու գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետի պատմության բաժինը:
Բաժիններ`
- 1
- 3
- 5
- 1
- 13
- 1
- 5
- 5
- 36
- 60
- 36
- 21
- 34
- 9
- 6
- 3
- 46
- 26
- 35
- 40
- 2
- 52
- 1
- 18
