«Պատմաբանասիրական հանդես»-ի էջերում տպագրվում և լուսաբանվում են հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի, արվեստի ու մշակույթի, փիլիսոփայության հարցերը, պատմագրության և հայագիտության տեսական խնդիրները, հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը մյուս ժողովուրդների հետ:
Հանդեսում կարող են տպագրվել գիտական աստիճան ունեցող հետազոտողներ, և նրանք, որոնք ունեն գիտական հաստատված թեմաներ։
Հանդեսն ունի Պատմություն, Գրականագիտություն, Լեզվաբանություն, Արվեստագիտություն, Հնագիտություն և Ազգագրություն, Փիլիսոփայական մտքի պատմություն, Մշակութաբանություն, Քննարկումների, Հրապարակումների, Գրախոսությունների և անհրաժեշտության դեպքում`Մեր երախտավորները, Մեր հոբելյարները, Գիտական կյանք, Լրատու բաժիններ:
Հոդվածները տպագրվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն՝ համապատասխան ամփոփումներով, անվճար:
Պարբերականը լույս է տեսնում 4 ամիսը մեկ անգամ, տարեկան 3 համար:
Հանդեսի պաշտոնական կայքէջը՝ https://patmabanasirakanhandes.sci.am
Հանդեսի էլ. հասցեն՝ info@pbh.sci.am
ՀՈԴՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
- Հոդվածի ծավալը պետք է լինի մինչև 15 էջ (ավելի մեծ ծավալը՝ խմբագրության որոշմամբ), տեքստի լայնությունը՝ 12.5 սմ, երկարությունը՝ 21 սմ, միջտողային տարածությունը At least՝ 13:
- Հայերեն տեքստը «GHEA Grapalat», տառատեսակով՝ շեղ (italic), ընդգծված տեքստը (բառը)՝ ուղիղ, 12 տառաչափով, ռուսերենը՝ «GHEA Grapalat»՝ 10.5:
- Հոդվածի վերնագիրը պետք է լինի «GHEA Grapalat», տառատեսակով, ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ (հայերենի չափը՝ 12, ռուսերենինը՝ 11), դրվում է կենտրոնում, իսկ դրա ներքևում՝ հեղինակի անուն-ազգանունը՝ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ (հայերենը՝ «Grqee Nor_U», տառատեսակով, չափը՝ 11, ռուսերենը՝ «GHEA Grapalat»-ով, չափը՝ 10):
- Հաջորդ տողում գրվում են «Բանալի բառեր»-ը՝ առնվազն 10 բառ կամ բառակապակցություններ (ուղիղ):
- Հոդվածում տրվող ամփոփումները պետք է ունենան տեքստի սեղմ բովանդակությունը (կես էջի չափով կամ 6–7 նախադասությամբ): Եթե հոդվածը հայերեն է, ապա ամփոփումները պետք է լինեն ռուսերեն ու անգլերեն, իսկ եթե ռուսերեն է՝ հայերեն և անգլերեն: Հայերենի ու անգլերենի տառաչափը 11.5, ռուսերենինը՝ 11:
- Ամփոփումների տեքստից առաջ պետք է ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրել հոդվածի վերնագիրը (տառաչափը՝ 11), ներքևում հեղինակի անուն-ազգանունը (կենտրոնում) և ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ (տառաչափը՝ 10): Հաջորդ տողում՝ կենտրոնում, գրվում են համապատասխանաբար՝ «Ամփոփում» (եթե հոդվածը ռուսերեն է), «Резюме», «Summary» բառերը ցրիվ, տառաչափը՝ 10: Յուրաքանչյուր ամփոփման տեքստից առաջ գրվում են համապատասխան լեզվով «Բանալի բառեր»-ը, իսկ տառաչափը՝ ամփոփման տեքստի տառաչափով: Բոլոր լեզուներով տրվող «Բանալի բառեր»-ը պետք է լինեն նույնական:
- Հոդվածի տեքստի վերջում գրվում են հեղինակի (հեղինակների) մասին հակիրճ տեղեկություններ՝ գիտական աստիճանը, աշխատավայրը, գիտական հետաքրքրությունների ոլորտը, հրատարակված աշխատանքների քանակը: Որից հետո դրվում է հոդվածի օգտագործված գրականության ցանկը՝ լատինատառ տառատարձմամբ (այբբենական կարգով):
- Ռուսերեն ամփոփումից հետո ռուսերենով դրվում է հեղինակի մասին տեղեկությունը, իսկ անգլերենից հետո՝ անգլերենով:
- Տառադարձման համար կիրառելի են հետևյալ կայքերը՝ https://translit.ru կամ https://translit.net/։
ՀՂՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
ա) Հղումների տառաչափը. հայերենը՝ 11, ռուսերենը՝ 11, այլ լեզուներով՝ 11:
բ) Գրքի վրա հղման դեպքում գրվում է հեղինակի անվան սկզբնատառը, ազգանունը՝ ամբողջությամբ և ցրիվ, որից հետո դրվում է միջակետ, այնուհետև՝ մեծատառով գրքի վերնագիրն առանց չակերտների, ստորակետով՝ հրատարակության վայրը, թիվը, էջը:
գ) Ժողովածուների դեպքում նախ նշվում է օգտագործված հոդվածի վերնագիրը, դրվում է միջակետ ու անջատման գիծ, ապա գրվում է ժողովածուի վերնագիրը, խմբագրի կամ կազմողի տվյալները, հրատարակության վայրը, թիվը, էջը:
դ) Հղված ամսագրերի դեպքում տրվում է հոդվածի հեղինակի անուն-ազգանունը, վերնագիրը, այնուհետև դրվում է միջակետ ու անջատման գիծ, չակերտների մեջ նշվում է ամսագրի անվանումը, հրատարակության վայրը, թիվը, համարը, էջը: Թերթերի դեպքում չակերտների մեջ նշվում է թերթի անունը, այնուհետև՝ փակագծում հրատարակության վայրը, որից հետո՝ ամսաթիվը (օրինակ՝ 01. II. 1998): Վերը նշվածը վերաբերում է նաև ռուսերեն ու այլ լեզուներով հղումներին:
դ) Կայքերին տրվող հղումների դեպքում գրվում է հոդվածի կամ հոդվածի հեղինակի տվյալները և վերնագիրը, ապա դրվում է միջակետ ու անջատման գիծ, նշվում՝ կայքի հասցեն:
Հոդվածները գրախոսվում են, մերժման դեպքում չեն վերադարձվում:
medias_attachmentsbottom_photos
