Լույս է տեսնում՝ 1958 թ. մայիսից։
Հրատարակվում է ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի կողմից՝ համագործակցելով ակադեմիական բոլոր ինստիտուտների հետ։
2013 թ. մարտից “EBSCO” հրատարակչությունը իր “Central & Eastern European Academic Source” շտեմարանում է ներառել ՀՀ ԳԱԱ-ում հրատարկվող «Պատմաբանասիրական հանդես»-ը։
Հրատարակչությունը՝ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։
Հովանավորվում/ֆինանսավորվում է կառավարության կողմից
Հրատարակման պարբերականությունը՝ տարեկան երեք համար։
Յուրաքանչյուր թողարկման ծավալը՝ 19-20 մամուլ (մոտ 320 էջ)
Տպաքանակը՝ 150 օրինակ։
P.-ISSN 0135-0536
E.-ISSN 3045-302X
Ամսագրի հապավումը՝ ՊԲՀ
Հանդեսի բոլոր համարներն արխիվացվում են Հայաստանի ազգային գրադարանում (3 տպագիր օրինակ), Հայաստանի ազգային արխիվում (3 տպագիր օրինակ), ՀՀ ԳԱԱ հիմնարան գիտական գրադարանում (3 տպագիր օրինակ), ՊԲՀ-ի կայքում, Համահայկական թվային գրադարանում։
«Պատմաբանասիրական հանդես»-ը ընդգրկված է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հաստատված «Դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների հրապարակման համար ընդունելի» ամսագրերի ցանկում։
medias_attachmentsbottom_photos