Վաչե Հովակիմյան - Ռուբեն Ազիզբեկյան (ծննդյան 70-ամյակի առթիվ)
2 Էջ | 269-271 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-269 | Ստացվել է՝ 2024-07-22 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Մեր հոբելյարները
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ռուբեն Ազիզբեկյանը թևակոխեց կյանքի յոթերորդ տասնամյակը: Պատմագիտության և դիվանագիտության խաչմերուկներով հոբելյարը, հիրավի, անցել է արգասաբեր և բովանդակալից կյանքի ուղի:Ռ. Ազիզբեկյանը ծնվել է 1954 թ. հունիսի 16-ին Երևանում: 1971–1976 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Հատկանշական է, որ նրա ծնողների աշխատանքային ողջ գործունեությունը կապված է եղել Գիտությունների ակադեմիայի հետ:
