Աննա Ասատրյան, Լիլիթ Հակոբյան - Նիկոլ Գալանդերյանի «Փարվանա» օպերան․ հայկական ռոմանտիզմի մոռացված արձագանքը (անգ․)
18 Էջ | 161-179 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-161 | Ստացվել է՝ 2026-03-07 | Գրախոսվել է՝ 2026-03-16 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Արվեստագիտություն
Հայ երաժշտության պատմության մեջ կան անուններ, որոնք լուսավորում են մեղմ, բայց անշեջ: Այդ անուններից մեկն իրանահայ կոմպոզիտոր, մանկավարժ և երաժշտական-հասարակական գործիչ Նիկոլ Գալանդերյանն է (1881–1944): Նրա «Փարվանա» օպերան, որի լիբրետոն կազմվել է ըստ Հովհաննես Թումանյանի համանուն լեգենդի, ժողովրդական միստիկայի, արևելյան քնարականության ու եվրոպական օպերային դասական ավանդույթների ինքնատիպ սինթեզ է:
Բանալի բառերՆիկոլ Գալանդերյան Հովհաննես Թումանյան "Փարվանա" օպերա երաժշտական թումանյանապատում իրանահայ երաժշտություն:
Աննա Ասատրյան - Արարատ Աղասյան․ Հայ կերպարվեստը Արաքս հանդեսի էջերում (Սանկտ Պետերբուրգ, 1887–1898),
4 Էջ | 251-255 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-251 | Ստացվել է՝ 2026-02-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ
Վերջերս ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ԳԱԱ Գիտություն հրատարակչությունը լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, կերպարվեստի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի հերթական աշխատությունը՝ «Հայ կերպարվեստը Արաքս հանդեսի էջերում (Սանկտ Պետերբուրգ, 1887–1898)» մենագրությունը։
Բանալի բառերԱրարատ Աղասյան հայ կերպարվեստ Սանկտ Պետերբուրգ "Արաքս" հանդես Այվազովսկի։
Աննա Ասատրյան - "Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից" միջազգային գիտական առաջին կոնֆերանսը
6 Էջ | 301-307 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-301 | Ստացվել է՝ 2026-04-23 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Տպագրված է 2026 N 2 (232) / Գիտական կյանք
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում ապրիլի 17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային գիտական առաջին կոնֆերանսը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը: Իր բացման խոսում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվ․ դ․, պրոֆ․ Աննա Ասատրյանը նշեց, որ թեև 2010 թվականից Հայաստանում անց են կացվում Ֆրանկոֆոնիայի օրեր, որի շրջանակում տեղի են ունենում տարաբնույթ միջոցառումներ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտն այս տարի առաջին անգամ միացավ Ֆրանկոֆոնիայի օրերին՝ գիտական միջոցառման ձևաչափով։
Աննա Ասատրյան - ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Հաղթանակի արվեստը» միջազգային գիտական կոնֆերանսը
1 Էջ | 308-309 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-308 | Ստացվել է՝ 2026-05-04 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Տպագրված է 2026 N 2 (232) / Գիտական կյանք
Մայիսի 4–6-ը Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտում (Սանկտ Պետերբուրգ) անցկացվեց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 81-ամյակին նվիրված «Հաղթանակի արվեստը» միջոցառումների շարքը: Ծրագրի ղեկավարն էր Արվեստների պատմության ռուսաստանյան ինս-տիտուտի տնօրեն, արվեստագիտության թեկնածու, «Զուբովյան ինստիտուտի տարեգիրք» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Շումիլինը:Ծրագրի կենտրոնական իրադարձությունը դարձավ «Հաղթանակի արվեստը» երկօրյա միջազգային գիտական կոնֆերանսը, որն անցկացվեց «Գիտության և տեխնոլոգիաների տասնամյակի» շրջանակում մայիսի 4–6-ը և համախմբեց Ռուսաստանի ու Հայաստանի արվեստաբաններին, երաժշտագետներին, մշակութաբաններին, պատմաբաններին և փիլիսոփաներին:
