Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Եվա Մնացականյան - Դիտարկումներ Հովհ. Թումանյանի «Արտավազդ» անավարտ դրամայի շուրջ
    15 Էջ | 96-111 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-96 |

    Ստացվել է՝ 2023-02-15 | Գրախոսվել է՝ 2023-02-25 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Գեղարվեստական երկի ստեղծաբանական գործընթացի լիակատար ուսումնասիրությունը ենթադրում է դրա ինքնագրերի, հնարավոր տարբերակների, օգտագործված սկզբնաղբյուրների քննություն, ինչը թույլ է տալիս որոշակիորեն բացահայտել հեղինակի ստեղծագործական աշխատանոցն ու գեղարվեստական որոնումների ընթացքը: Այս տեսանկյունից ոչ սակավ հնարավորություն է ընձեռում Հովհաննես Թումանյանի թողած ձեռագիր ժառանգությունը, որի յուրաքանչյուր պատառիկ ստեղծագործ ոգու եզակի դրսևորում է:

    Բանալի բառերՀովհ. Թումանյան Մ. Խորենացի առասպել Արտաշես Արտավազդ Սաթենիկ անավարտ դրամա գրառումներ դիպաշարային քարտեզ նախանձ տենչանք հոգեբանական տիրույթ:

    Բեռնել

  • Եվա Մնացականյան - Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն. հ. I (1869–1908), հ. II (1909–1914), հ. III (1915–1919), հ. IV (1920–1923)
    7 Էջ | 285-292 |

    Ստացվել է՝ 2023-03-13 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    Մեկ դարից ավելի է՝ Հովհ. Թումանյանը գտնվում է հայ գրականության պատմության մշտական ընթացքի մեջ: Հայ գրականագիտության մեջ և՛ հընթացս, և՛ հետագայում նրա մասին ստեղծվել են բազմաթիվ արժեքավոր ու լրջագույն ուսումնասիրություններ, որոնք վստահաբար հիմք են տալիս խոսելու նախընթաց թումանյանագիտության պատմության, հնարավորինս հավաքված ու համակարգված քննադատական ահռելի նյութի մասին:

    Բանալի բառեր Հովհ. Թումանյան կյանքի և ստեղծագործության տարեգրություն քառահատոր գիտական սկզբունքներ ժամանակագրական պարբերացում օբյեկտիվություն վավերականություն անթվակիր նամակներ արխիվային նոր նյութեր:

    Բեռնել

  • Եվա Մնացականյան - Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին նվիրված հանրապետական գիտաժողով
    1 Էջ | 342-343 |

    Ստացվել է՝ 2023-04-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գիտական կյանք

    Ապրիլի 12–14-ին Երևանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակի ոգեկոչմանը նվիրված հանրապետական գիտաժողով, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (ԳԻ), Երևանի պետական համալսա¬րանը (ԵՊՀ), Հովհաննես Թումանյանի թանգարանը (ՀԹԹ), Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ): Գիտաժողովը բացվեց ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն իր խոսքում արժևորեց Հովհ. Թումանյանի հասարակական գործունեությունն ու գրական ժառանգությունը և կարևորեց գիտաժողովի նշանակությունը՝ որպես նոր ուսումնասիրությունների մեկնակետի: Նա նշեց, որ գիտաժողովի կազմակերպման աշխատանքներում իր մեծ ներդրումն է ունեցել ԳԻ տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դևրիկյանը:
    Բեռնել