Մարինե Սարգսյան - Ավետիք Իսահակյանի «փոքրիկ ողբերգությունները»
15 Էջ | 112-127 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-112 | Ստացվել է՝ 2022-10-06 | Գրախոսվել է՝ 2022-12-26 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23
Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն
Ավետիք Իսահակյան մարդու, մտածողի, ստեղծագործողի համար երի-տասարդ տարիքում բանտային առաջին ազատազրկումը եղել է հոգեմտավոր ցնցումով բացառիկ կենսափորձ, որի ստեղծագործական անդրադարձներն են «Մի շաբաթ մահապարտի հետ», «Քուրդ Ամոն», «Բայրամ Ալին» պատմվածքները: Տարբեր տարիների, կյանքի տարբեր փուլերում հրապարակված այս ստեղծագործությունները ժամանակի քննադատության ուշադրությանը չեն արժանացել: Հետագայում, սակայն, մասնավորապես՝ 1950-ականներից, Իսահակյանի գեղարվեստական արձակի այլ երկերի շարքում դարձել են ուսումնասիրողների քննության առարկա՝ անվերապահ միակարծությամբ գնահատվելով որպես հեղինակի հումանիստական փիլիսոփայության, աշխարհայացքի արտահայտություններ:
Բանալի բառերԱվ. Իսահակյան գեղարվեստական արձակ ստեղծագործական նախագիծ հուշեր պատմվածք բանտ խաչ ողբերգություն միկրոաշխարհ մակրոաշխարհ առանցքային գաղափար հումանիստական աշխարհայացք:
Մարինե Սարգսյան - Վահան Տերյան․ մշակութային և քաղաքական գործիչ
30 Էջ | 73-103 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-73 | Ստացվել է՝ 2025-03-24 | Գրախոսվել է՝ 2025-03-26 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Գրականագիտություն
Վահան Տերյանը հայոց գրականության և մշակույթի հիմնասյուներից է: Նա ժամանակի եվրոպական բարձրակարգ գրականության գեղագիտությամբ համակարգայնորեն կենդանագրեց-ձայնանկարեց աշխարհի և մարդու՝ ներանձնային բարդ ու բազմաստիճան-բազմաձայն փոխառնչությունները, մարդկային հոգու ինքնաորոնման և ինքնորոշման բազմահանգրվան ուղին, բարդ ու բազմատարր էությունը՝ զգացողությունների, հույզերի, զգաց-մունքների ամենանրբին թրթիռներով՝ ստեղծելով մշտապես արդիական գրական արժեքներ:
Բանալի բառերՎահան Տերյան բանաստեղծական շարք գեղարվեստական համակարգ սիմվոլիզմ հրապարակախոսություն մշակութային-քաղաքական հայեցակարգ քաղաքական և պետական գործունեություն:
Մարինե Սարգսյան - Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին
5 Էջ | 290-295 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-290 | Ստացվել է՝ 2025-11-14 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17
Տպագրված է 2025 N 3 (230) / Գիտական կյանք
Հոկտեմբերի 22–25-ը տեղի ունեցավ հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, գրական, հասարակական-քաղաքական գործիչ, ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային հոբելյանական գիտաժողով։ Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (ԳԻ), ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հայ բանասիրության ֆակուլտետը, Մխիթարյան միաբանությունը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը (Երևան) և ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը (ՀԳԳ)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
