Դավիթ Գյուլզատյան - Հոլովումների տիպաբանության հարցի շուրջ (գրաբարի, գրական արևելահայերենի, լատիներենի, գերմաներենի, ռուսերենի համեմատությամբ)
11 Էջ | 154-165 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-154 | Ստացվել է՝ 2023-02-08 | Գրախոսվել է՝ 2023-03-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23
Տպագրված է 2023 N 1 (222) / Լեզվաբանություն
Հոլովակիր լեզուներում հոլովման հարացույցները տարբեր սկզբունքներով են ձևավորվում: Ըստ այդ սկզբունքների էլ առանձնացվում են հոլովման տիպերը: Հարաժամանակյա հայեցակետով համեմատելով մի քանի լեզվական հորինվածքներ՝ դրանցից սեռազուրկ հոլովման համակարգերով հայերենի երկու գոյաձևի և սեռակիր հոլովման համակարգերով լեզուների համար երկու տարբեր սկզբունքով կատարում ենք հոլովման տիպերի նորովի խմբավորում:
Բանալի բառերհոլովման տիպեր միաթեք հոլովում երկթեք հոլովում նշան նշանակիչ նշանակյալ նշանային լիածավալ և միաբևեռ հոլովումներ արական հոլովումներ իգական և իգականաձև հոլովումներ չեզոք հոլովումներ:
