Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Ռիմա Գրիգորյան - Հարցազրույց Արմեն Պետրոսյանի հետ (ծննդյան 75-ամյակի առթիվ)
    5 Էջ | 287-292 |

    Ստացվել է՝ 2023-03-10 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Մեր հոբելյարները

    ՌԻՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ – Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս սկսեցիք Ձեր գիտական ուղին։ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ – Ես մանկուց սիրել եմ կարդալ, ամեն ինչ, բայց, իհարկե, հատկապես գեղարվեստական գրականություն։ Տանը հարուստ գրադարան ունեինք: Հայրս՝ գրականագետ Եղիշե Պետրոսյանն էր, և մենք ստանում էինք հայագիտական մի շարք հանդեսներ, որոնք նույնպես սիրով կարդում էի: Ութերորդ դասարանում կարդացի Աճառյանի «Լիակատար քերականության» առաջին հատորը, ապա՝ «Հայոց լեզվի պատմության» երկրորդ հատորը (առաջինը չունեինք)։ Ես կարծես նոր աշխարհ հայտնաբերեցի ինձ համար և տարվեցի նրանով։
    Բեռնել