Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Մերի Կիրակոսյան - «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնհինգերորդ նստաշրջան»-ը՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյա հոբելյանին
    4 Էջ | 301-305 |

    Ստացվել է՝ 2023-01-04 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գիտական կյանք

    ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ 2022 թ. դեկտեմբերի 1–2 գումարվեց «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնհինգերորդ նստաշրջան»-ը՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյա հոբելյանին: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին երիտասարդ արվեստաբաններ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտից (ԱԻ), Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից (ՀԳՊԱ), Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցից, Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից (ՃՇՀԱՀ), Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից (ԵԹԿՊԻ), նաև մեկ մասնակից՝ Չինաստանից (հեռավար):
    Բեռնել

  • Մերի Կիրակոսյան - Փանոս Թերլեմեզյան. կյանքը և գործը
    19 Էջ | 150-169 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-150 |

    Ստացվել է՝ 2024-03-03 | Գրախոսվել է՝ 2025-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Արվեստագիտություն

    Փանոս Թերլեմեզյանը XIX–XX դդ. հայ կերպարվեստի ռեալիստական ուղղության կարկառուն ներկայացուցիչներից է։ Թեև բազմաժանր նկարիչն իր ստեղծագործական ժառանգության մեջ թողել է բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ գործեր և նատյուրմորտներ, բայց նրա ստեղծագործությունում գերակշռող ժանրը մնում է բնանկարը։ Փ. Թերլեմեզյանը նպաստել է հայկական ռեալիստական բնանկարի զարգացմանը։ Նկարչի՝ դժվարին փորձություններով լի կյանքն անցել է արտասահմանում, և միայն 1928 թվականին է եկել Հայաստան։ Փ. Թերլեմեզյանը 1915 թ. Վանի ազատագրական շարժման մասնակիցներից էր:

    Բանալի բառերՓանոս Թերլեմեզյան ռեալիզմ երփնագրություն ակադեմիզմ իմպրեսիոնիզմ արդյունաբերական բնանկար դիմանկար նատյուրմորտ ցուցահանդես հասարակական գործունեություն:

    Բեռնել

  • Մերի Կիրակոսյան - Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնյոթերորդ նստաշրջանը՝ նվիրված Լևոն Հախվերդյանի ծննդյան 100-ամյակին
    3 Էջ | 325-328 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-325 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գիտական կյանք

    ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի (ԱԻ) նախաձեռնությամբ 2024 թ. դեկտեմբերի 18–19-ը գումարվեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնյոթերորդ նստաշրջանը: Բացումը և լիագումար նիստերը տեղի ունեցան դեկտեմբերի 18-ին՝ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, իսկ նիստերը՝ դեկտեմբերի 19-ին, ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում: Նստաշրջանը նվիրվեց Արվեստի ինստիտուտի նախկին տնօրեն (1987–2003 թթ․), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հովհաննեսի Հախվերդյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։
    Բեռնել