Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Թաթուլ Ասոյան - Մայրենին ազգապահպանության հիմք
    1 Էջ | 306-307 |

    Ստացվել է՝ 2023-03-13 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գիտական կյանք

    Բոլոր ժամանակներում լեզուն անվերապահորեն համարվել է ազգային գոյության հիմնական երաշխիքը: Մասնավորապես, հայոց լեզուն դարերով պետականություն չունեցած հայ ժողովրդի համար դարձել է մտքի ջահ, ձեռքի սուր ու հոգևոր վահան՝ օտարների ամենակուլ ոտնձգությունների դեմ:Լեզուն ուսումնասիրվում է, նրա պահպանման ու զարգացման ուղիներ են նախանշվում, մշակվում են կիրառության ու գործադրման կանոններ, մաքրության հետ կապված խնդիրներ են լուծվում, սակայն այդ ամենը մտքի աշխատանք է, կարող ես հասկանալ ու գնահատել, բայց չզգալ և չընկալել նրա գեղեցկությունը:
    Բեռնել

  • Թաթուլ Ասոյան - Հայ բարբառագիտության նվիրյալը (Վիկտոր Կատվալյանի ծննդյան 60-ամյակի առթիվ)
    4 Էջ | 318-322 |

    Ստացվել է՝ 2021-06-10 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-15

    Տպագրված է 2021 N 2 (217) / Մեր հոբելյարները

    Բ. գ. դ., ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Լիպարիտի Կատվալյանն արդեն 60 տարեկան է: Ծնվել է 1961 թ. հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: 1967–1977 թթ. սովորել է տեղի Ս. Մակարյանի անվան դպրոցում: 1979 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
    Բեռնել

  • Թաթուլ Ասոյան - Վիկտոր Կատվալյան. Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր. Գիրք 2. Կոտայքի մարզ
    4 Էջ | 267-271 |

    Ստացվել է՝ 2021-08-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-09-20

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ

    2020 թ. լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վ. Կատվալյանի՝ ՀՀ-ում առկա բարբառների ու խոսվածքների նկարագրությանը և ուսումնասիրությանը վերաբերող երկրորդ գիրքը՝ նվիրված Կոտայքի մարզին: Առաջինը լույս է տեսել 2018 թ. և նվիրված էր Գեղարքունիքի մարզին:

    Բանալի բառերԿոտայքի մարզ խոսվածք համապատկեր քերականություն բառապաշար բանահյուսական նյութեր բարբառագիտություն զուգաբանություններ տարբերակայնություն:

    Բեռնել

  • Թաթուլ Ասոյան - Սերգեյ Աբրահամյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    7 Էջ | 258-265 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-258 |

    Ստացվել է՝ 2025-07-07 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Մեր երախտավորները

    Սերգեյ Աբրահամյանը ծնվել է 1925 թ. փետրվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) Հադրութի շրջանի Տումի գյուղում։ 10-ամյա կրթությունն ստացել է տեղի դպրոցում։ 1942–1944 թթ․ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել, երկար ժամանակ բուժվել, որից հետո զորացրվել է և վերադարձել հայրենի գյուղ։
    Բեռնել

  • Թաթուլ Ասոյան - Մխիթարյան միաբանության ռահվիրան․ Մխիթար Սեբաստացի
    23 Էջ | 82-105 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-82 |

    Ստացվել է՝ 2026-02-21 | Գրախոսվել է՝ 2026-03-16 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) և նրա աշակերտների ուշադրության կենտրոնում հայոց լեզուն էր, և հենց այս բնագավառում նրանք հասան աննախադեպ հաջողությունների։ Փաստ է, որ ինչպես ժամանակի նշանավոր հայագետները, այնպես էլ Սեբաստացին հիմնականում հետաքրքրվում էին գրաբարով՝ գրեթե ուշադրություն չդարձնելով աշխարհաբարին, սակայն առաջինը հենց նա էր, որ հաղթահարելով մտավորականության խիստ անբարեհաճ վերաբերմունքը աշխարհաբարի նկատմամբ՝ ստեղծեց նոր ձևավորվող լեզվաորակի՝ արևմտահայերենի առաջին քերականությունը՝ հորդորելով զբաղվել հայերենի այդ նոր դրսևորման զարգացման, մաքրության և կանոնարկման աշխատանք-ներով, միաժամանակ խորհուրդ տալով տեսադաշտից բաց չթողնել գրաբարը և այն լատինաբանություններից մաքրելու գերակա խնդիրը։

    Բանալի բառերՄխիթար Սեբաստացի Մխիթարյան միաբանություն գրաբար աշխարհաբար բառգիրք բառարանագրություն արևմտահայերեն քերականություն աբբահայր կաթոլիկներ։

    Բեռնել