Ալինա Ղարիբյան - Արտատեր Պառավի կերպարը "Սասնա ծռեր" էպոսում
17 Էջ | 128-145 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-128 | Ստացվել է՝ 2023-06-08 | Գրախոսվել է՝ 2023-06-14 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն
Պառավի կերպարը հաճախ է հանդիպում ընդհանուր առասպելաբանության մեջ: Այն դիպաշարերի և գործառույթների բավականին հարուստ ընդգրկում ունի նաև "Սասնա ծռեր" էպոսում: Հանդես է գալիս էպոսի չորս ճյուղերում էլ՝ յուրաքանչյուր դեպքում հանդես բերելով հերոս-պառավ փոխհարաբերությունների յուրօրինակ որակներ՝ ճյուղի ներքին տրամաբանությանը համապատասխան գործառույթներով: Կայուն մոտիվաշարերով ու կարևոր դերակատարմամբ առանձնանում է Արտատեր Պառավի կերպարը էպոսի երրորդ ճյուղում:
Բանալի բառերԱրտատեր Պառավ "Սասնա ծռեր" էպոս պատում Սասունցի Դավիթ դիպաշար գործառույթ մոտիվ առասպել վարուցանք անեծք:
Ալինա Ղարիբյան - Խանդութի կերպարի առասպելաբանական հիմքերը "Սասնա ծռեր" էպոսում
22 Էջ | 104-126 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-104 | Ստացվել է՝ 2024-11-07 | Գրախոսվել է՝ 2025-02-02 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Գրականագիտություն
"Սասնա ծռեր" էպոսում Խանդութը ներկայանում է իբրև հերոսականության, նվիրումի, անձնազոհության բացառիկ որակներով օժտված հերոսուհի: Այդ հատկանիշները նպաստում են կողակցի՝ Դավթի կերպարի ավելի ամբողջական ընկալմանը: Խանդութին առնչվող մոտիվներն աչքի են ընկնում առատությամբ և բազմազանությամբ, ինչի շնորհիվ էպոսի կանանց մեջ նրա կերպարը նույնպես ամենաամբողջականն ու կատարյալն է դառնում: Քննելով "Սասնա ծռեր" էպոսի 94 պատումներում Խանդութի կերպարի շուրջ հյուսված դիպաշարերն ու մոտիվները՝ հաշվի ենք առել տիպաբանական երեք խմբերում (Մոկս, Մուշ, Սասուն) առկա առանձնահատկությունները:
Բանալի բառեր"Սասնա ծռեր" էպոս Խանդութ մոտիվ մայրաստվածուհի ամազոնուհի հերոսական կին Կույս դիցուհի վիշապամարտիկ առասպելաբանություն Անահիտ դիցուհի։
