Սուրեն Ավետիսյան - Հրաչիկ Սիմոնյան (ծննդյան 95-ամյակի առթիվ)
4 Էջ | 327-331 | Ստացվել է՝ 2023-04-03 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Մեր երախտավորները
Լրացավ հասարակական-քաղաքական և ազգային անվանի գործիչ, ազնիվ մտավորական, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանի ծննդյան 95-ամյակը։ Հ․ Սիմոնյանը ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 8-ին Գորիսի շրջանի Շի-նուհայր գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և գերազանց առաջադիմությամբ ավարտել 1952 թվականին: Նույն թվականին աշխատանքի է անցել «Խորհրդային Հայաստան» թերթում՝ որպես գրական աշխատող, այնուհետև՝ գործուղվել ծննդավայր՝ որպես շրջանային թերթի պատասխանատու քարտուղար:
