Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Միքայել Մարտիրոսյան - Գրիգոր Զոհրապի դերը 1913 թ. ռուս-գերմանական համաձայնության կայացման գործում
    20 Էջ | 72-92 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-72 |

    Ստացվել է՝ 2023-04-10 | Գրախոսվել է՝ 2023-05-02 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Գրիգոր Զոհրապը (1861–1915) XIX դարավերջի և XX դարասկզբի արևմտահայ մտավորականության կարկառուն դեմքերից է: Նրա ինքնատիպ տաղանդը դրսևորվել է առաջին հերթին գրական-գեղարվեստական ստեղծագործություններում: Գ. Զոհրապը նորավեպի հայ արքան է. գրական ստեղծա-գործություններն աչքի են ընկնում արևմտահայ իրականության գերազանց իմացությամբ և մարդասիրության վեհ գաղափարներով: Արևմտահայերի ծանր գոյավիճակի և Հայաստանի ապագայի նկատմամբ ունեցած անհանգստությունը Գ. Զոհրապին դեռ երիտասարդ տարիքից մղել են զբաղվելու նաև հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նրա հա-մար շրջադարձային էր 1908 թ., երբ արևմտահայ մյուս վտարանդի գործիչների նման Փարիզից վերադարձավ Կ. Պոլիս և ծավալեց հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն:

    Բանալի բառերԳրիգոր Զոհրապ հայկական բարենորոգումներ Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ռուս-գերմանական փոխզիջումային համաձայնություն Հ. Վանգենհայմ Մ. Գիրս Ա. Մանդելշտամ:

    Բեռնել

  • Միքայել Մարտիրոսյան - Ազգային մեծ գործիչը և բարերարը. Պողոս Նուբար փաշա
    22 Էջ | 3-25 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-3 |

    Ստացվել է՝ 2021-12-06 | Գրախոսվել է՝ 2021-12-21 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-07

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    XX դարասկզբի հայ ազգային, հասարակական և քաղաքական գործիչների անզուգական փաղանգում Պողոս Նուբար փաշան շահեկանորեն առանձնանում է իր ազգանպաստ գործունեությամբ, որի համար ժամանակակիցների շրջանում վաստակեց բարձր հեղինակություն, իսկ սերունդների հիշողության մեջ մնաց իբրև մեծ բարերար և անսահման հայրենասեր: Եվրոպական հասարակական, քաղաքական և կառավարող շրջանների հետ ունեցած անձնական կապերը և ծանոթությունները, հեղինակավոր դիրքն ու նյութական հարստությունը ծառայեցրեց Հայկական հարցի լուծմանը, որի համար աշխատեց օրնիբուն՝ չխնայելով ո՛չ ժամանակը և ո՛չ առողջությունը:

    Բանալի բառերՊողոս Նուբար փաշա Գևորգ Հինգերորդ Կ. Պոլսի պատրիարքարան Հայ ազգային պատվիրակություն հայկական բարենորոգումներ ռուս-թուրքական համաձայնագիր Սևրի պայմանագիր ՀԲԸՄ մեծ բարերար ազգային գործիչ Մարի Նուբար:

    Բեռնել