Հասմիկ Հովսեփյան - Գրիգոր Մագիստրոսի քերականական դասագրքի դերը Սյունյաց դպրոցում
7 Էջ | 180-187 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-180 | Ստացվել է՝ 2023-08-25 | Գրախոսվել է՝ 2023-08-28 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն
Սուրբգրային աղերսներով, հնագրությանն առնչվող բազմաբովանդակ նյութերով, առասպելավարժությամբ, ժամանակի պատմաքաղաքական, ինչպես նաև աստվածաբանական հարցեր ներառող թեմաներով ընթերցողի հետ հաղորդակցվող Գրիգոր Մագիստրոսի (990–1058) նպատակը հայ գիտական աշխարհն իր բոլոր ոլորտներով բարձր զարգացման մակարդակի տեսնելն էր, ինչի համար նա ջանք չի խնայում։ Եվ բոլորովին պատահական չէր, որ գրական երկերի, առհասարակ բնագրերի խորքային ճանաչողությունը խիստ կարևորող հեղինակն՝ իր առջև ունենալով հույն քերական Դիոնիսիոս Թրակացու արվեստն ու հայ քերականության տեսության անցած ճանապարհը, կազմում է քերականության դասագիրք՝ փոխանցելով քերականական գիտության ավանդույթը՝ միաժամանակ մշակելով քերականության մեկնության սեփական դրույթներ։
