Արարատ քհն. Պողոսյան - Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոս (ծննդյան 115-ամյակի առթիվ)
5 Էջ | 347-352 | Ստացվել է՝ 2023-11-20 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Մեր երախտավորները
Լրացավ Ամենայն Հայոց կաթողիկոս, Հայաստանի ազգային հերոս, ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոս, երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի ծննդյան 115-ամյակը: Նրա ապրած կյանքը և գործունեությունն անգնահատելի են մեր ժողովրդի համար: Ապագա կաթողիկոսի հայրը՝ Աբրահամ Պալճյանը, բնիկ թեքիրդաղցի էր, արհեստով՝ կոշկարար, 1895–1896 թվականներին՝ Կոստանդնուպոլսի հայկական ողբերգական իրադարձությունների ժամանակ, եղբայրների և քույրերի հետ գաղթում է Ռումինիա ու հաստատվում Բուխարեստում։ 1907 թ. Աբրահամն ամուսնանում է էդիրնեցի օրիորդ Սիրանուշի հետ: 1908 թ. սեպտեմբերի 20-ին Պալճյան ընտանիքում ծնվում է Լևոն-Կարապետը։
