Եղիա Ճերեճեան - Հաճընի ինքնապաշտպանական կռիւներուն մասին
8 Էջ | 248-256 | Ստացվել է՝ 2021-09-17 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-02-08
Տպագրված է 2022 N 1 (219) / Հրապարակումներ
1920–1921 թուականները ճակատագրական կ՚ըլլան Կիլիկիոյ հայութեան համար: 1918 Հոկտեմբեր 30-ի Մուտրոսի համաձայնագիրով, Թուրքիա կ՚ընդունի իր պարտութիւնը: Ֆրանսական բանակները, որոնց շարքին «Հայկական Լէգէոն»ի հայ կամաւորները, կը մտնեն Կիլիկիա: 1915-ին տարագրութեան ճամբան բռնած կիլիկեցիները, 1919-ին խանդավառութեամբ եւ մեծ յոյսերով կը վերադառնան իրենց բնօրրանները: Կիլիկիոյ գրաւումը ֆրանսական բանակին կողմէ, հայութեան մօտ ինքնավստահութիւն կը ներշնչէ վերարծարծելու Կիլիկիոյ ինքնավարութեան հարցը:
