Գոհար Մուրադյան - Աբրահամ Տերյան (ծննդյան 80-ամյակի առթիվ)
3 Էջ | 306-309 | Ստացվել է՝ 2022-03-11 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-11
Տպագրված է 2022 N 1 (219) / Մեր հոբելյարները
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Աբրահամ Տերյանը ծնվել է Երուսաղեմի հայկական թաղամասում 1942 թ. ապրիլի 19-ին: Սովորել է տեղի Սրբոց թարգմանչաց վարժարանում, որից հետո վեց տարի զբոսավար է աշխատել Սուրբ երկրում: Ուսումը շարունակել է ԱՄՆ-ում՝ Միչիգանի համալսարանում, որն ավարտել է 1970 թ.՝ իբրև հնագիտության մասնագետ, իսկ 1981-ին Շվեյցարիայի Բազելի համալսարանում ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան: 1993 թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Կանզասի համալսարան՝ նշանակվելով կրոնի ու փիլիսոփայության պրոֆեսոր և հումանիտար բաժանմունքի վարիչ:
