Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Գայանե Շագոյան - Հարցազրույց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանի հետ (ծննդյան 75-ամյակի առթիվ)
    7 Էջ | 310-317 |

    Ստացվել է՝ 2022-03-31 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-04-01

    Տպագրված է 2022 N 1 (219) / Մեր հոբելյարները

    ԳԱՅԱՆԵ ՇԱԳՈՅԱՆ – Չնայած գիտնականների կայացումը տեղի է ունենում հասուն տարիքում, սակայն մասնագիտության ընտրությունն ու որոշակի աշխարհայացք շատերի մոտ ձևավորվում է վաղ տարիքից։ Դրա համար պիտի խնդրեմ պատմեք ձեր առաջին ուսուցիչների մասին։ ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Տատիկիս եմ համարում կյանքիս առաջին ուսուցիչը։ Որ պատկերացնեք՝ ինչ նկատի ունեմ, պատմեմ մի դրվագ։ Խորհրդային տարիներն էին, Սիբիրում մի կորեական ինքնաթիռ վթարի ենթարկվեց, և բոլորը զոհվեցին: Երբ ռադիոյով դա հայտնեցին, տատիկիս ողբը, ցավն այդ անծանոթ մարդկանց համար իմ կյանքի առաջին դասերից դարձավ. ես հասկացա՝ ինչպես է հնարավոր ուրիշի ցավն ընդունել որպես քոնը:
    Բեռնել