Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Սուրեն Սարգսյան - Հաճընի հերոսամարտը. պարտության պատճառները և պատասխանատվության հարցը
    12 Էջ | 34-46 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-34 |

    Ստացվել է՝ 2022-03-11 | Գրախոսվել է՝ 2022-03-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-07

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    1375 թ. Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հաճընին տիրացավ Օսմանյան Թուրքիան։ Եղեռնի տարիներին տարագրության ու ջարդերի ենթարկվեցին նաև հաճընցիները: 1918 թ. հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարից հետո, Կիլիկիան զինագրավված ֆրանսիական ուժերի ղեկավար գնդապետ Էդուարդ Բրեմոնը , ժամանելով Կիլիկիա, հայտարարեց, որ հայերը պետք է «տեր դառնան իրենց երկրին: Մենք պիտի առաջնորդենք զիրենք, մինչև որ անոնք աճին և սկսին ինքզինքնին կառավարելու գործին հաջողիլ» և «պէտք է այժմէն պատրաստէք վարչագէտ մարդիկ երկրին վարչութիւնը ձեռք աենելու համար»:

    Բանալի բառերԿիլիկիա Հաճըն հերոսամարտ ինքնավարություն տնտեսական շահեր ինքնապաշտպանություն պարտություն ֆրանսիական զինվորական իշխանություն:

    Բեռնել

  • Սուրեն Սարգսյան - Ազատ Համբարյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    3 Էջ | 275-278 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-275 |

    Ստացվել է՝ 2026-05-14 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Մեր երախտավորները

    Լրացավ արևմտահայ ազատագրական շարժումների ու ագրարային հարաբերությունների պատմության նշանավոր հետազոտող, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Սարգսի Համբարյանի ծննդյան 100-ամյակը: Հոբելյան, որը, մեր կարծիքով, նույնիսկ մերօրյա խառնաշփոթի պայմաններում պետք է արժանվույնս նշվի, քանի որ հայ պատմագիտության մեջ զգալի վաստակի տեր, կյանքի դժվարին ուղի անցած ու լուրջ գիտական ձեռքբերումներ արձանագրած մարդ-անհատ-գիտնականի օրինակը շատ ուսանելի կողմեր ունի և կարող է օրինակ ծառայել գիտության ասպարեզն ընտրած երիտասարդ սերնդի համար:
    Բեռնել