Գոռ Մարգարյան - Շիլթաղաթ երևույթի և հարկային եզրույթի նշանակությունն ու կիրառության առանձնահատկությունները (XIV– XVIII դդ.)
12 Էջ | 257-269 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-257 | Ստացվել է՝ 2022-02-09 | Գրախոսվել է՝ 2022-03-11 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-27
Տպագրված է 2022 N 2 (220) / Արևելագիտություն
Իլխանության սոցիալ-տնտեսական կյանքի ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես հպատակ ժողովուրդների (հայեր, պարսիկներ, վրացիներ, ասորիներ և այլն) պատմության ուսումնասիրության տեսանկյունից։ Իլխանությունում կենտրոնական իշխանության թուլացմանը զուգահեռ՝ լայն տարածում էին ստացել բարձրաստիճան պետական պաշտոնյաների չարաշահումները, կաշառակերությունը, գանձագողությունը և այլ արատավոր երևույթներ։
Բանալի բառերշիլթաղաթ իլխաններ հարկեր և տուրքեր հարկային համակարգ հրովարտակ անօրինական հարկեր։
Գոռ Մարգարյան, Ռոբերտ Ղազարյան, Ռուսլան Ցականյան - Արևելագիտության ինստիտուտը 50 տարեկան է
2 Էջ | 300-302 | Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01
Տպագրված է 2021 N 3 (218) / Գիտական կյանք
այի արևելագիտության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ԱԻ) հիմնվել է 1971 թ., դեռևս, 1958 թ. ստեղծված արևելագիտական սեկ¬տորի հիմքի վրա: Հայաս-տանում արևելագիտական կենտրոնի ստեղծման գործում մեծ են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանի, պ. գ. դ. Հ. Գ. Ինճիկյանի (սեկտորի ղեկավար 1958–1971 թթ.), ինստիտուտի առաջին տնօրեն (1971–1994 թթ.) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ. Խ. Սարգսյանի, 1995–2006 թթ. տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ն. Հ. Հովհաննիսյանի ծառայությունները: 2006–2020 թթ. ՀՀ ԳԱԱ ԱԻ-ի տնօրենն էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Ա. Սաֆրաստյանը, իսկ 2020 թ. դեկտեմբերից՝ պ. գ. թ. Ռ. Պ․ Ղազարյանը:
