Հենրիկ Հովհաննիսյան - Պիգմալիոնի առասպելը և գեղարվեստական ստեղծագործության կյանքը
15 Էջ | 166-181 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-166 | Ստացվել է՝ 2022-10-28 | Գրախոսվել է՝ 2022-11-03 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Արվեստագիտություն
Առասպելն ավանդվել է Օվիդիուսի «Մետամորֆոզներով» և իր հետագա անդրադարձումներն ունի՝ սկսած Ժան-Ժակ Ռուսսոյի «Պիգմալիոնը» մոնոդրամայից (1770 թ․) և ամբողջացած Բեռնարդ Շոուի նույնանուն հոգեբանական կատակերգությամբ (1913 թ․)։ Օվիդիուսի չափածո (հեքսամետրոն) գրառումն իր խնդրով՝ ի հաստատումն արվեստի և իրականության նույնացման, ավարտված է, բայց անավարտ է թվում սյուժետային հեռանկարում։ Դա առիթ է տալիս թեմայի խորքը նայելու, շոշափելու զրույցի իրական հողն ու հարց տալու, թե որտե՞ղ է գեղարվեստական ստեղծագործության կյանքը, որքանո՞վ ստեղծագործողի հայեցումներում և որքանով արտաքին զննումներում։
Բանալի բառերայլաբանություն բնություն դրամա էսթետիկական թեմատիկ պայմանաձև նախատիպ ներդաշնակություն նյութ ու ձև հայեցում։
Հենրիկ Հովհաննիսյան - Բաբկեն Հարությունյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
3 Էջ | 254-257 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-254 | Ստացվել է՝ 2025-10-25 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17
Տպագրված է 2025 N 3 (230) / Մեր երախտավորները
Թատրոնի պատմությունը ժողովրդի քաղաքային կյանքի և հասարակական կազմակերպվածքի պատմության զուգահեռն է, և թատերագիտությունը՝ որպես գիտություն, ձևավորվել է այդ գիտակցությամբ ու նպատակով: Եվ կա մի էական հանգամանք, որ բարդացրել ու այսօր իսկ բարդացնում է ուսումնասիրողի աշխատանքը: Եթե հասարակությունն ստեղծում է կառավարման ձևեր, հաստատություններ ու փոխանցվող ավանդույթներ, ապա ի՞նչ է ստեղծում թատրոնը, որ այս ամենի ծանրաչափն է:
