Միքայել Ամիրխանյան - Ռոբերտ Բաղդասարյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
2 Էջ | 353-355 | Ստացվել է՝ 2022-09-22 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները
Բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, լեզվաբան, արձակագիր, հրապարակախոս Ռոբերտ Անդրանիկի Բաղդասարյանը ծնվել է Երևանում 1947 թ. սեպտեմբերի 20-ին. մի ընտանիքում, որի ակունքներն ու արմատներն Արևմտյան Հայաստանից են, իսկ ծնողները՝ Վանից և Նոր Նախիջևանից (Դոնի Ռոստով): Եվ բնական ու ներդաշնակ էր նրա հետաքրքրությունը ոչ միայն մայրենի հայոց լեզվի ու գրականության, մշակույթի և պատմության նկատմամբ, այլ նաև նվիրվածությունը ռուսաց լեզվին ու գրականությանը, ռուսական մշակույթին, որոնք դարձան իր մասնագիտական գործունեության և հոգևոր զարգացման անկյունաքարերից մեկը:
