Ալբերտ Մուշեղյան - Դոկտոր Գևորգ Աբգարյանը և նրա գերմանական հայագիտությունը (ծննդյան 100-ամյակի առթիվ)
10 Էջ | 254-264 | Ստացվել է՝ 2021-03-03 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-29
Տպագրված է 2021 N 1 (216) / Մեր երախտավորները
2020 թ. լրացավ բանասեր, պատմաբան, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ, բ. գ. դ., ԽՍՀՄ, ապա Հայաստանի գրողների միության անդամ, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի հնագույն աշխատող Գևորգ Վարագի (Վահանի) Աբգարյանի ծննդյան 100-ամյակը:Գ. Աբգարյանը ծնվել է 1920 թ. սեպտեմբերի 14-ին Ալեքսանդրապոլի գավառի (ներկայումս՝ Շիրակի մարզ) Հոռոմ գյուղում: 1937 թ. ավարտել է Լենինականի 50 երկաթուղային միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետը: 1940 թ. նա աշխատել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի բնագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնում, որն այն ժամանակ գործում էր Հանրային գրադարանի շենքում:
