Նարեկ Մարտիրոսյան - Հողային հարցի լուծման ուղիներն ըստ օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների (1910–1912 թթ.)
14 Էջ | 195-209 | Ստացվել է՝ 2021-05-07 | Գրախոսվել է՝ 2021-06-15 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-23
Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ
XIX դարավերջին և XX դարասկզբին Արևմտյան Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, ազգային և այլ բնույթի բազմաթիվ խնդիրների մեջ շարունակում էր առաջնային մնալ հողային հարցը: Այս խնդիրն ի հայտ էր եկել արևմտահայության ունեզրկման, ցեղասպանության, ապօրինի հարկահանության, մահմեդականների վերաբնակեցման և այլ կամայականությունների արդյունքում:
Բանալի բառերօսմանյան խորհրդարան հայ պատգամավորներ Արևմտյան Հայաստան հողային հարց Կ. Պոլսի Հայոց պատրիարքարան հողային գրավումների հանձնաժողով հողային օրենսգիրք կայսերական հրովարտակ:
