Զարուհի Հակոբյան - Թորոս Թորամանյան (ծննդյան 160-ամյակի առթիվ)
6 Էջ | 276-282 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-276 | Ստացվել է՝ 2025-01-14 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Մեր երախտավորները
Դժվար է պատկերացնել, որ դեռևս XX դարի սկզբին «հայկական ճարտարապետություն» ձևակերպում գոյություն չուներ, առավել ևս՝ վերջինիս ընկալումը որպես համաշխարհային մշակութային երևույթ: Այսօր դա անվիճելի փաստ է, և այդ գործընթացի նախահայրն է ազգային մշակույթի երախտավոր Թորոս Թորամանյանը՝ անվանի ճարտարապետ և ճարտարապետության խոշոր տեսաբան, որի ծննդյան 160 և մահվան 90-ամյակները լրացան վերջերս:
