Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան - Երվանդ Գալուստի Տեր-Մինասյան (ծննդյան 145-ամյակի առթիվ)
11 Էջ | 283-294 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-283 | Ստացվել է՝ 2024-10-30 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Մեր երախտավորները
Երվանդ Տեր-Մինասյանը ծնվել է 1879 թ. նոյեմ¬բերի 19-ին Արթիկի շրջանի Հառիճ գյուղում, Տեր Գալուստ քահանայի ընտանիքում: Տարրական կրթությունը ստացել է տեղի ծխական երկդասյան դպրոցում, որը բարձր առաջադիմությամբ ավարտել է 1892 թ.։ Միևնույն տարում ընդունվել է Սբ. Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ աշակերտել է այնպիսի նշանավոր գիտնականների, ինչպես, օրինակ՝ Կարապետ ծ. վրդ. Տեր-Մկրտյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանցը, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, գրաբարագետ Մկրտիչ Պալյանը, ռուսագետ-բանաստեղծ Լևոն Մանվելյանը, պատմաբան-բանասեր Կարապետ Կոստանյանը, Կոմիտաս Վարդապետը և այլք։
