Մանուկ Ֆելեքյան - Անձնական դերանունների բառարանագրումը
8 Էջ | 113-121 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-113 | Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-02-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն
Դերանունների բառարանային ներկայացումը մեծապես կախված է դերանվան ըմբռնումից։ Բառերի այս խմբի խոսքիմասային պատկանելության խնդիրն իր վերջնական լուծումը դեռ չի ստացել քերականագիտության մեջ: Դերանունները չունեն ո՛չ իմաստային և ո՛չ էլ քերականական հատկանիշների ընդհանրություն ու միասնություն: Սա դերանունների բառարանագրման նկատելի հակասականության գլխավոր պատճառներից մեկն է:
Բանալի բառերդերանուններ բացատրական բառարան արևմտահայերենի բառարաններ բառարանային գլխաբառի ընտրություն բառային իմաստ քերականական հատկանիշ բառարանային բացատրություն:
