Հենրիկ Էդոյան - Պետրոս Դեմիրճյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
5 Էջ | 304-309 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-304 | Ստացվել է՝ 2025-05-22 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11
Տպագրված է 2025 N 2 (229) / Մեր հոբելյարները
Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժնի առաջատար գիտաշխատող, գրաքննադատ, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, ազգային-պետական և գրական-մշակութային գործիչ, Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) և Ժուռնալիստների միության անդամ Պետրոս Դեմիրճյանի կենսական բազմակողմանի ուղին ավելի քան կեսդարյա պատմություն ունի, որի մեջ արտացոլված է մեր հոգեմտավոր կյանքի մի զգալի ժամանակահատված, մշակութային, ավելի կոնկրետ՝ գրական զարգացման մի մեծ, դժվար և խիտ շրջան՝ 1970-ականներից մինչև մեր օրերը:
