Լիլիա Վարդանյան - Ստեփան Լիսիցյան (ծննդյան 160-ամյակի առթիվ)
8 Էջ | 240-248 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-240 | Ստացվել է՝ 2025-05-22 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17
Տպագրված է 2025 N 3 (230) / Մեր երախտավորները
Ականավոր հայագետ, ազգագրագետ, աշխարհագրագետ, պատմաբան, գրականագետ, մանկավարժ, մանկական գրող, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ստեփան Դանիելի Լիսիցյանը կյանքի գրեթե 60 տարին նվիրել է գիտությանը և հայ ժողովրդի լուսավորության գործին: Ստեփան Լիսիցյանը ծնվել է 1865 թ. սեպտեմբերի 23-ին Թիֆլիսում, հասարակական գործիչ, զինվորական բժիշկ, 1853–1856 թթ. ռուս-թուրքական պատերազմի մասնակից, գեներալ Դանիել Քրիստափորի Լիսիցյանի ընտանիքում:
