Վահրամ Բալայան - Բագրատ Ուլուբաբյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
8 Էջ | 272-280 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-272 | Ստացվել է՝ 2025-12-18 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Մեր երախտավորները
2025 թ. դեկտեմբերի 9-ին լրացավ Բագրատ Ուլուբաբյանի ծննդյան 100- ամյակը։ Աստված շռայլաշատ է եղել հասարակական, քաղաքական, պետական գործչի, գրողի և մեծ գիտնականի հանդեպ։ Նրա մեջ այդ ամենը փոխլրացնող ու ներդաշնակ էին։ Բ․ Ուլուբաբյանի անունը անխզելիորեն կապված է հայ ժողովրդի, Հայաստանի, մասնավորապես, Արցախի հետ․ գիտնականի ստեղծագործությունների առանցքային թեման հանդիսացել է հայրենի հողը, իր ծննդավայրի անկրկնելի բնաշխարհն ու մարդիկ։
