Արա Ավագյան, Գոռ Ղազարյան, Մարիամ Շախմուրադյան - Նորահայտ «Անապատի օդապարուկ» Արարատ լեռան հյուսիսարևմտյան լանջերին (անգ․)
6 Էջ | 206-212 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-206 | Ստացվել է՝ 2026-06-16 | Գրախոսվել է՝ 2026-06-18 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Տպագրված է 2026 N 2 (232) / Հնագիտություն և ազգագրություն
Նորահայտ հնագիտական հուշարձանը գտնվում է Արաքս գետի աջ ափին՝ Արարատ լեռան հյուսիսարևմտյան լանջերին։ Հայտնաբերվել է արբանյակային լուսանկարների համակարգված ուսումնասիրության արդյունքում։ Հուշարձանը ցուցաբերում է «անապատի օդապարուկներին» բնորոշ կառուցվածքային հատկանիշներ, այդ թվում՝ ընդարձակ շրջապարիսպ, արտաքին խցեր և կողային ելուստներ։ Թվագրությունը հայտնի չէ, քանի որ հուշարձանի տարածքում դաշտային աշխատանքներ դեռևս չեն իրականացվել։ Կառույցը նոր տվյալներ է հաղորդում տարածաշրջանում այս տեսակի հուշարձանների տարածական բաշխվածության ու ձևաբանական հատկանիշների վերաբերյալ։
Բանալի բառեր"անապատի օդապարուկներ" Արարատ լեռ Արաքս գետի ավազան հեռահար զոնդավորման հնագիտություն արբանյակային պատկերներ
