Աննա Աբաջյան - Մանվել Ասատրյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
5 Էջ | 286-291 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-286 | Ստացվել է՝ 2026-06-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Տպագրված է 2026 N 2 (232) / Մեր երախտավորները
Մեծատաղանդ գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանվել Եգորի Ասատրյանի ստեղծած գիտական արժեքները հայերենագիտության բնագավառում հայ ավանդական լեզվաբանության լավագույն ավանդույթների շարունակությունն ու զարգացումն են, մնայուն արժեքներ, որոնց շնորհիվ լեզվաբանը դուրս եկավ հայ քերականագիտության ամենաբարձր դիրքերը՝ գրավելով իր առանձնահատուկ ու հիմնավոր տեղը:Մ. Ասատրյանը ծնվել է 1926 թ. ապրիլի 26-ին Էջմիածնի շրջանի Արագած գյուղում: Նրա նախնիները Պարսկահայքից են՝ Խոյից:
