Մարգարիտա Քամալյան - Արթուր Մանուկյան. Պլակատ, գրաֆիկա [երկլեզու (հայերեն և անգլերեն) պատկերագիրք]
3 Էջ | 231-234 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-231 | Ստացվել է՝ 2024-05-29 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Գրախոսություններ
2023 թ. լույս տեսավ «Արթուր Մանուկյան. պլակատ, գրաֆիկա» երկլեզու պատկերագիրքը, որում զետեղված հարյուր տասնութ անուն գունավոր վերատպությունները բացահայտում են Գեղարվեստի պետական ակադեմիայի սանի՝ շնորհաշատ նկարիչ Ա. Մանուկյանի գրաֆիկական ստեղծագործությունը: Ալբոմում համակարգչային գրաֆիկայի լեզվով, քաղաքական և սոցիալական սուր ուղղվածությամբ պատկերավոր և լակոնիկ պլակատները մեկտեղված են ներհուն-կամերային հնչերանգով ջրանկարների ու մատիտանկարների հետ:
Բանալի բառերպլակատ գրաֆիկա ինտերիերի դիզայն հարթաքանդակ դիմանկարներ խորհրդապատկերներ:
Մարգարիտա Քամալյան - «Արվեստագիտական հանդես», 2021, № 1 և № 2
7 Էջ | 285-292 | Ստացվել է՝ 2022-02-14 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-03
Տպագրված է 2022 N 1 (219) / Գրախոսություններ
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս են տեսել ինստիտուտի գիտական պարբերականի՝ «Արվեստագիտական հանդեսի» (գլխավոր խմբագիր՝ արվ. դ., պրոֆ. Աննա Ասատրյան) 2021 թ. երկու համարները: Ինչպես 2019 թ. հրատարակված «Արվեստագիտական հանդեսի» անդրանիկ համարի «Վաղուց պահանջված գիտական հանդես» ներածական հոդվածում նշել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվ. դ., պրոֆ. Արարատ Աղասյանը, ««Արվեստագիտական հանդեսի» էջերում կլուսաբանվեն հայ արվեստի ու ճարտարապետության խնդիրները, ինչպես նաև հայ ժողովրդի մշակութային կապերը մյուս ժողովուրդների հետ:
Բանալի բառեր«Արվեստագիտական հանդես» ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ երաժշտագիտություն կերպարվեստագիտություն թատերագիտություն կինոգիտություն ճարտարապետագիտություն:
