Ավետիս Հարությունյան - Վանի նահանգը Հասան Թահսինի կուսակալության շրջանում (1913–1914 թթ.)
17 Էջ | 70-87 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-70 | Ստացվել է՝ 2023-04-12 | Գրախոսվել է՝ 2023-06-05 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն
Վանի նահանգի հայության նկատմամբ իրականացված բռնությունների, սպանությունների և անապահովության ընդհանուր մղձավանջը շարունակվեց ու նոր դրսևորումներ ձեռք բերեց այն բանից հետո, երբ 1913 թ. հունվարի 10-ին իշխանությունն Օսմանյան կայսրությունում իթթիլաֆականներից կրկին անցավ իթթիհատականների ձեռքը: Իշխանափոխության ընդհանուր համատեքստում 1913 թ. ապրիլին Վանի նահանգում պաշտոնանկ արվեց իթթիլաֆիստների ներկայացուցիչ, նահանգապետ Ահմեդ Իզզեթը, որի փոխարեն Վանի նոր նահանգապետ նշանակվեց Հասան Թահսին բեյը : Մինչ այդ իշխանությունները նախատեսել էին Հ. Թահսինի փոխարեն նորից Վանի նահանգապետ նշանակել «թոփալ» Իսմայիլ Հագգը փաշային, որը 1911 թ. արդեն կառավարում էր Վանում և կարող էր հաջողությամբ իր ձեռքում կենտրոնացնել Վանի քաղաքացիական ու ռազմական իշխանությունը:
Բանալի բառերՎանի նահանգ Հ. Թահսին իթթիհատական կուսակցություն հողային հարց հայ-քրդական հարաբերություններ կրթական խնդիրներ կուսակցական կյանք ՀՅԴ Ն. Հոֆ:
Ավետիս Հարությունյան - Վանի 1915 թ. «ապստամբության» հայեցակարգի ժխտելիության հարցի շուրջ
30 Էջ | 3-33 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-3 | Ստացվել է՝ 2025-05-15 | Գրախոսվել է՝ 2025-05-22 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11
Տպագրված է 2025 N 2 (229) / Պատմություն
Վանի 1915 թ․ «ապստամբության» հիմնահարցն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ գիտական մեծ կարևորություն, քանի որ այն պատճառ դարձավ Օսմանյան կայսրության մեջ բնակվող հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունների վատթարացմանն ու Հայոց ցեղասպանության իրականացման շարժառիթներից:
Բանալի բառերՎանի 1915 թ․ «ապստամբություն» ինքնապաշտպանություն կոտորած ժխտելիություն խռովություն պանթուրքիզմ Հայոց ցեղասպանություն թուրքական դիվանագիտություն եվրոպական դիվանագիտական տեսակետներ:
