Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Վանո Եղիազարյան - Արիստակես Լաստիվերցու Պատմության հավանական պատվիրատուն
    12 Էջ | 258-270 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-258 |

    Ստացվել է՝ 2024-01-24 | Գրախոսվել է՝ 2024-01-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Քննարկումներ

    Հայ պատմագրական արձակն ունեցել է կայուն ձևավորված ժանրակազմ առանձնահատկություններ, որոնցից է նաև պատմության պատվիրատու ունենալու հանգամանքը: Արիստակես Լաստիվերցու պատմության պատվիրատուն, սակայն, անհայտ է հայագիտությանը: Ընդունված է, որ պատմիչը պատմությունը գրել է առանց որևէ մեկի պատվերի:Արիստակես Լաստիվերցու անունով մեզ են հասել «Արիստակես վարդապետ Լաստիվերցու Պատմությունը՝ մեր շրջապատի այլացեղ ազգերից մեզ հասած արհավիրքների մասին» պատմագիրքը, նաև չորս ճառեր՝ «Մեկնութիւն ընթերծուածոց» և «Արիստակէս վարդապետի ասացեալ Ի նոր կիւրակէն», «Արիստակիսի հայոց վարդապետի վասն ութօրեայ նաւակատեացն որ զկնի Աստուածյայտնութեանն կատարի», «Արիստակէս վարդապետի ասա-ցեալ մեծի հինգշաբթին Ոտնլուային խորհուրդ»:

    Բանալի բառերԱրիստակես Լաստիվերցի ժանրակազմ առանձնահատկություն գրաբար տեքստի աշխարհաբարի փոխադրում Գագիկ Ա թագավորը հավանական պատվիրատու:

    Բեռնել

  • Վանո Եղիազարյան - Զաքարիա Ծ. վրդ. Բաղումյան. Կիրակոս Երզնկացու՝ սուրբ Եվագր Պոնտացու երկերի լուծմունքները
    5 Էջ | 332-337 |

    Ստացվել է՝ 2023-06-21 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Գրախոսություններ

    2022 թ. Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի (ՄՄ) գիտական խորհրդի որոշմամբ տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանի «Կիրակոս Երզնկացու՝ սուրբ Եվագր Պոնտացու երկերի լուծմունքները» վերնագրով գիրքը: Աշխատության խմբագիրն է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ, երջանկահիշատակ Գևորգ Տեր-Վարդանյանը։ Գրախոսվող գիրքը կազմված է առաջաբանից, 5 գլխից, իսկ վերջում ներկայացվում են հեղինակի կազմած գիտաքննական բնագրերը, ինչպես նաև՝ օգտագործված աղբյուրների, գրականության ու հատկանունների ցանկերից:

    Բանալի բառերԶաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Կիրակոս Երզնկացի Եվագր Պոնտացու լուծմունքներ ուսումնասիրություն գիտաքննական բնագրերի հրապարակում:

    Բեռնել

  • Վանո Եղիազարյան - Հովհաննես Թլկուրանցու մի անտիպ սիրո տաղը
    5 Էջ | 163-168 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-163 |

    Ստացվել է՝ 2022-01-05 | Գրախոսվել է՝ 2022-01-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-02

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի թիվ 979 ձեռագրի 46բ–47բ թերթերում պահպանվել է Խև Հովհաննես Թլկուրանցու անունով սիրային բովանդակությամբ մի անտիպ տաղ, որն անհայտ է եղել թլկուրանցիագիտությանը: Տաղի մասին չեն հիշատակել Թլկուրանցու տաղերի բազմաթիվ հայտնի հրապարակողներ և տողերիս հեղինակը:Թեև Թլկուրանցու տաղերի ու գանձերի գիտական ժողովածու կազմել են Ն. Ծովականը , Էմ. Պիվազյանը և Վ. Եղիազարյանը , սակայն, ինչպես 1931 թ. Ա. Չոպանյանն է գրել, կարող ենք ասել, որ «Թլկուրանցու գործերուն ամբողջական հրատարակություն մը դեռ չունինք, եւ ատիկա պակաս մըն է, որ պետք է լրացուի» :

    Բանալի բառերթլկուրանցիագիտություն Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի թիվ 979 ձեռագիր անտիպ սիրո տաղ:

    Բեռնել

  • Վանո Եղիազարյան - Քուչակի և հայրենների մասին Եղիշե Չարենցի ընկալումը
    12 Էջ | 229-241 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-229 |

    Ստացվել է՝ 2024-05-31 | Գրախոսվել է՝ 2024-07-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Քննարկումներ

    1922 թ. տպագրված «Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա» տողը Չարենցը գրել է, երբ գիտությանը դեռևս անհայտ էր Քուչակի իրական աշուղական ստեղծագործությունը, ուստի բնական է կարծել, որ Չարենցը, այստեղ Քուչակ ասելով, նկատի է ունեցել հայրենները, մինչդեռ 1932 թ. գրված պոեմում բանաստեղծը հայրենների հեղինակներին անվանել է «քերթողներ գեղջուկ հայրենների»։

    Բանալի բառերՔուչակ հայրեններ Չարենց ստեղծագործություն ընկալում

    Բեռնել

  • Վանո Եղիազարյան - Ալբերտ Վարազդատի Մուշեղյան
    3 Էջ | 298-301 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-298 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2025 N 3 (230) / Լրատու

    Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը բացառիկ երևույթ էր մեր իրականության մեջ: Ծնվել է Երևան քաղաքում 1930 թ. սեպտեմբերի 27-ին՝ թիթեղագործ արհեստավորի ընտանիքում: 6 տարեկանում դինամիտի պայթյունի հետևանքով կորցրել է տեսողությունը: 1939–1946 թթ. սովորել է կույր երեխաների 7-ամյա ինտերնատ-դպրո-ցում, այնուհետև՝ 1946–1949 թթ. ուսումը շարունակել է տեսնողների հետ՝ Մանուկ Աբեղյանի անվան № 3 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է Ոսկե մեդալով:
    Բեռնել