Սվետլանա Պողոսյան - Սուրեն Հոբոսյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
3 Էջ | 318-321 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-318 | Ստացվել է՝ 2024-02-27 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Մեր հոբելյարները
Լրացավ հայտնի ազգագրագետ Սուրեն Գևորգի Հոբոսյանի ծննդյան 75-ամյակը: Ծնվել է Լոռու մարզի Շնող գյուղում 1949 թ. ապրիլի 17-ին: Մանկությունն անցել է Լոռու չքնաղ բնաշխարհում, հայ ավանդապահ ընտանիքում: Դեռևս մանկուց նա սիրել է հայրենի հողն ու ջուրը, սովորել հող մշակել, ծառ ու ծաղիկ խնամել, մեղու պահել, մարդու աշխատանք հարգել և ներդաշնակ լինել բնությանն ու միջավայրին: Այդ ամենն իր բարենպաստ ազդեցությունն է թողել նրա՝ որպես անհատականություն ձևավորման, արժեհամակարգի ու աշխարհընկալման կայացման, թերևս նաև՝ ճիշտ մասնագիտություն ընտրելու գործում:
