Տիգրան Զարգարյան - ՀՀ ԳԱԱ գիտական հանդեսները միջազգային հարթակներում
3 Էջ | 329-332 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-329 | Ստացվել է՝ 2024-01-21 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Լրատու
Գիտատեխնիկական առաջընթացի ներկայիս տեմպերը պարտադրեցին հրատարակիչներին նորովի մոտենալ գիտական ամսագրերի տպագրությանը: Անհրաժեշտ պայման դարձավ թղթային հրատարակություններից անցում կատարել դրանց էլեկտրոնային համարժեքներին: Չէ՞որ հետազոտողին հետաքրքրում է, թե իր կատարած հետազոտության արդյունքներն որքան արագ հասանելի կդառնան գիտական հանրությանը: Արդյունքում շահում է թե՛ հոդվածի հեղինակը, քանի որ էլեկտրոնային ամսագրերի պարագայում կտրուկ բարձրանում են գիտնականի գիտաչափական ցուցանիշները և հոդվածի տեսանելիության շրջանակը և թե՛ ընթերցողը, քանի որ նրան շատ արագ հասանելի են դառնում իր հետազոտությունների թեմային առնչվող վերջին հրատարակությունները:
