Հենրիկ Խաչատրյան - Մարզպանական Հայաստանի նախարարական տիրույթները (V– VI դդ.) (ռուս.)
15 Էջ | 47-62 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-47 | Ստացվել է՝ 2022-02-28 | Գրախոսվել է՝ 2022-03-09 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-31
Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն
Պարսից արքայից արքա Վռամ V Գոռը (420/421–438/439) 428 թ., հայ նախարարների մեծամասնության համաձայնությամբ, Հայաստանում վերացրեց Արշակունիների (66–428) թագավորական իշխանությունը։ Դրանից հետո՝ մինչև 630-ական թվականները, Հայաստանը վերածվում է պարսկական սահմանային վարչամիավորի՝ մարզպանության։ Թեպետ ունենալով մարզպանության կարգավիճակ, այնուամենայնիվ, այն պահպանում էր ներքին ինքնավարությունը՝ ի դեմս նախարարական համակարգի։ Հայ իշխան-նախարարները շարունակում էին լինել իրենց տիրույթների ժառանգական տերերը։ Նախարարական իշխանության գլուխ նախկինի պես կանգնած էր նախարարը, որն իր տիրույթի ժառանգական հողատեր իշխանն էր և տոհմի նահապետը կամ տանուտերը։
Բանալի բառերՄարզպանական Հայաստան նախարարներ Սասանյաններ նախարարական տիրույթներ Մամիկոնյաններ Բագրատունիներ Սյունիներ Արցախ «Գահնամակ»:
