Մարիաննա Տիգրանյան - Երկու վարդապետ. Սահակ Ամատունի և Կոմիտաս (ժամանակակիցների հուշերը)
14 Էջ | 201-215 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-201 | Ստացվել է՝ 2021-12-09 | Գրախոսվել է՝ 2021-12-20 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-23
Տպագրված է 2022 N 2 (220) / Արվեստագիտություն
XIX դ. 70—80-ականները հայ երաժշտական ֆոլկլորագիտության կայացման շրջանն էր, որի առաջնային փուլը ժողովրդական երգի գրառումն էր: Ազգային երգի ձայնագրման և պահպանման գործընթացում մեծ դեր ունեցան Քրիստափոր Կարա-Մուրզան, Նիկողայոս Տիգրանյանը, Մակար Եկմալյանը, Արշակ Բրուտյանը, Ստեփան Դեմուրյանը: Այդ մեծանուն հայորդիների շարքում իր պատվավոր տեղն ունի նաև Սահակ վրդ. Ամատունին՝ հայ երաժշտական բանահավաքչության ակունքներում կանգնած երախտավորը:
Բանալի բառերՍ. վրդ. Ամատունի Կոմիտաս Էջմիածնի Գևորգյան ճեմարան Մ. Աբեղյան Ա. Սեդրակյան Շ. Սիմոն Ս. Վրացյան Էջմիածին «Ներսիսյան լիճ» Օշական երաժշտական ֆոլկլոր ժողովրդական երգ:
