Բուրաստան Զուլումյան (Մոսկվա) - Տիրան Չրաքյանը (Ինտրա) և նրա «Նոճաստան» բանաստեղծությունների ժողովածուն (ռուս.)
25 Էջ | 128-153 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-128 | Ստացվել է՝ 2022-09-01 | Գրախոսվել է՝ 2022-09-05 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23
Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն
Տիրան Չրաքյանը (1875–1921) XX դարասկզբի արևմտահայ հայտնի բանաստեղծներից է, «Ներաշխարհ» (1906) քնարական-փիլիսոփայական արձակ պոեմի և «Նոճաստան» (1908) բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը: «Նոճաստան» ժողովածուի պոետիկայի հիմքում աշխարհընկալման սիմվոլիստական գեղագիտությունն է: Այն բաղկացած է 40 բանաստեղծությունից, որոնք սերտորեն փոխկապակցված են քնարական սյուժեի հետ: Քնարական հերոսը, որպես կատարելության մարմնացում և երկնքի ու երկրի կապող օղակ, խորհում է նոճիների մասին:
Բանալի բառերՏիրան Չրաքյան Ինտրա «Նոճաստան» սոնետներ սիմվոլիկա գեղեցկություն կատարելություն այլ աշխարհ:
