Լիլիթ Հովհաննիսյան - Ռուս-թուրքական գործակցությունը և 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը հայաստանյան պատմագիտության գնահատմամբ (1991–2020 թթ.)
26 Էջ | 20-46 | Ստացվել է՝ 2021-03-14 | Գրախոսվել է՝ 2021-04-05 | Ընդունվել տպագրության՝ 2021-04-08
Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ
Արդեն երեսուն տարի է բաժանում մեզ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից: Այդ ժամանակահատվածում մեր երկիրը միջազգային հարաբերությունների օբյեկտից վերածվել է դրանց սուբյեկտի, ստեղծել իր նյութատեխնիկական բազան, տնտեսական իրավահավասար ու շահավետ հարաբերություններ հաստատել աշխարհի երկրների հետ, փորձում է թոթափել քաղաքական, միջպետական հարաբերությունների ոլորտում Խորհրդային Հայաստանից մնացած ծանր ժառանգությունը: Դրանում ամենաբարդը 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի քաղաքական վերաարժևորումն է, քանի որ ռուս-թուրքական «բարեկամությունը» շարունակվում է 1921 թ. ոգով, իսկ Հայաստանն արդեն հարյուր տարի շարունակում է գոյություն ունենալ այդ պայմանագրով իրեն պարտադրված սահմաններում:
Բանալի բառերԽորհրդային Ռուսաստան քեմալական Թուրքիա Ազգային ուխտ ռուս-թուրքական բանակցություններ Մոսկվայի պայմանագիր Հայկական հարց Արևմտյան Հայաստան Կարսի մարզ Սուրմալուի գավառ Նախիջևան Ալեքսանդրապոլ:
