Արմեն Պետրոսյան - Հնդեվրոպական պատանեկան "Սև" եղբայրությունները, առասպելական երկվորյակները և քաղաքների հիմնումը
20 Էջ | 200-220 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-200 | Ստացվել է՝ 2025-09-07 | Գրախոսվել է՝ 2025-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17
Տպագրված է 2025 N 3 (230) / Քննարկումներ
Հնդեվրոպաբանության մեջ վերականգնվում է պատանի ռազմիկների եղբայրությունների ինստիտուտը։ Նրանք, ավագ առաջնորդների ղեկավարությամբ, որսորդությամբ և ավազակությամբ մի քանի տարի ապրում էին ցեղի տարածքի ծայրամասերում։ Միայն դրանից հետո, նվիրագործության ծեսն անցնելով, պատանիները կարող էին դառնալ ցեղի լիիրավ անդամներ, ամուսնանալ և ունենալ իրենց սեփականությունը։ Այդ եղբայրությունները կարևոր դեր են կատարել Եվրասիայում հնդեվրոպացիների տարածման գործում։
Բանալի բառերհնդեվրոպական պատանեկան եղբայրություններ հնդեվրոպական առասպելաբանություն հնդեվրոպական անվանաբանություն հայ վիպական բանահյուսություն Արմավիր Ռոմովե Հռոմ
