Արարատ Հակոբյան - Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական գնահատականը հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման հարցերին
16 Էջ | 30-46 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-30 | Ստացվել է՝ 2022-07-25 | Գրախոսվել է՝ 2022-09-28 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն
Հայոց պատմության ու պատմագրության առանցքային հիմնահարցերից են Հայաստանի և հայ ժողովրդի՝ պատմականորեն ձևավորված ռուսական քաղաքական կողմնորոշման, իսկ հետագայում դրա անմիջական տրամաբանական շարունակությունը հանդիսացող Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման հարցերը. հարցեր, որոնք ավելի քան երեք դար է, ինչ գրավել են հայ հասարակական-քաղաքական ու պատմագիտական մտքի ուշադրությունը: Հայտնի է, որ հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման սկզբնավորումը մեծապես կապվում է XVII դարավերջին և XVIII դարասկզբին հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Իսրայել Օրու (1659–1711 թթ.)՝ բարդ ու հակասական, երբեմն էլ արկածալի դրվագներով հարուստ կյանքի ու քաղաքական գործունեության հետ:
Բանալի բառերԱ. Հովհաննիսյան հայ ժողովուրդ Ռուսաստան Իսրայել Օրի կողմնորոշում պատմագրություն գնահատական շրջադարձ "Դրվագներ" Պետրոս Մեծ Անգեղակոթ Մյունխեն ավարտաճառ անկախություն հովանավոր Մինաս վարդապետ ուղեցույց:
