Միքայել Մարտիրոսյան - Գրիգոր Զոհրապի դերը 1913 թ. ռուս-գերմանական համաձայնության կայացման գործում
20 Էջ | 72-92 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-72 | Ստացվել է՝ 2023-04-10 | Գրախոսվել է՝ 2023-05-02 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն
Գրիգոր Զոհրապը (1861–1915) XIX դարավերջի և XX դարասկզբի արևմտահայ մտավորականության կարկառուն դեմքերից է: Նրա ինքնատիպ տաղանդը դրսևորվել է առաջին հերթին գրական-գեղարվեստական ստեղծագործություններում: Գ. Զոհրապը նորավեպի հայ արքան է. գրական ստեղծա-գործություններն աչքի են ընկնում արևմտահայ իրականության գերազանց իմացությամբ և մարդասիրության վեհ գաղափարներով: Արևմտահայերի ծանր գոյավիճակի և Հայաստանի ապագայի նկատմամբ ունեցած անհանգստությունը Գ. Զոհրապին դեռ երիտասարդ տարիքից մղել են զբաղվելու նաև հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նրա հա-մար շրջադարձային էր 1908 թ., երբ արևմտահայ մյուս վտարանդի գործիչների նման Փարիզից վերադարձավ Կ. Պոլիս և ծավալեց հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն:
Բանալի բառերԳրիգոր Զոհրապ հայկական բարենորոգումներ Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ռուս-գերմանական փոխզիջումային համաձայնություն Հ. Վանգենհայմ Մ. Գիրս Ա. Մանդելշտամ:
