Միքայել Մարտիրոսյան - Ազգային մեծ գործիչը և բարերարը. Պողոս Նուբար փաշա
22 Էջ | 3-25 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-3 | Ստացվել է՝ 2021-12-06 | Գրախոսվել է՝ 2021-12-21 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-07
Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ
XX դարասկզբի հայ ազգային, հասարակական և քաղաքական գործիչների անզուգական փաղանգում Պողոս Նուբար փաշան շահեկանորեն առանձնանում է իր ազգանպաստ գործունեությամբ, որի համար ժամանակակիցների շրջանում վաստակեց բարձր հեղինակություն, իսկ սերունդների հիշողության մեջ մնաց իբրև մեծ բարերար և անսահման հայրենասեր: Եվրոպական հասարակական, քաղաքական և կառավարող շրջանների հետ ունեցած անձնական կապերը և ծանոթությունները, հեղինակավոր դիրքն ու նյութական հարստությունը ծառայեցրեց Հայկական հարցի լուծմանը, որի համար աշխատեց օրնիբուն՝ չխնայելով ո՛չ ժամանակը և ո՛չ առողջությունը:
Բանալի բառերՊողոս Նուբար փաշա Գևորգ Հինգերորդ Կ. Պոլսի պատրիարքարան Հայ ազգային պատվիրակություն հայկական բարենորոգումներ ռուս-թուրքական համաձայնագիր Սևրի պայմանագիր ՀԲԸՄ մեծ բարերար ազգային գործիչ Մարի Նուբար:
