Սամվել Ռամազյան - Հայ-հունական հարաբերությունները և Զորավար Անդրանիկը (1912–1922 թթ.)
32 Էջ | 3-35 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-3 | Ստացվել է՝ 2024-10-09 | Գրախոսվել է՝ 2025-01-05 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն
Զորավար Անդրանիկը (Անդրանիկ Օզանյան, 1865–1927 թթ.) բազմիցս շփումներ է ունեցել և համագործակցել Հունաստանի ու հույների հետ։ 1912–1913 թթ. 1-ին բալկանյան պատերազմի ժամանակ բուլղարական բանակի հայկական կամավորական վաշտի հետ Անդրանիկը մասնակցել է օսմանյան զորքերից Մակեդոնիայի և Թրակիայի հունական բնակավայրերի ազատագրությանն ու պաշտպանությանը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով տեղի հույն բնակչությանը։
Բանալի բառերԶորավար Անդրանիկ Հունաստան Հայկական վաշտ Գարեգին Նժդեհ Էլեֆթերիոս Վենիզելոս հունական բանակ Սալոնիկ Արշակ Մնացականյան (Արմեն Սյունի) Զմյուռնիա Եղիշե Քաջունի:
