Շողակաթ Դևրիկյան - Գրիգոր Լուսավորչի և Սեղբեստրոս Առաջին պապի "հանդիպման" պատկերներն արվեստում
14 Էջ | 135-149 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-135 | Ստացվել է՝ 2024-05-30 | Գրախոսվել է՝ 2024-05-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Արվեստագիտություն
Հայոց Տրդատ Երրորդ արքայի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Հռոմի կայսր Կոստանդիանոս Առաջինի և Սեղբեստրոս Առաջին պապի հանդիպման մասին ավանդազրույցը հայ-հռոմեական դարավոր պատմության անբաժան մասն է և հիշվել է ոչ միայն հայերի կողմից՝ քաղաքական ծանր պայմաններում Հռոմից օգնություն ստանալու նպատակով, այլև պապական աթոռի կողմից՝ Արևելքում իր իշխանության տարածման համար։
Բանալի բառերԳրիգոր Լուսավորիչ Սեղբեստրոս Առաջին պապ Տրդատ Երրորդ թագավոր Կոստանդիանոս Առաջին կայսր "Դաշանց թուղթ" քրիստոնեության ընդունում Նեապոլի Գրիգոր Հայի եկեղեցի Հռոմ Սպահան:
Երվանդ Գրեկյան - Արշակունյաց Հայաստանի թագավորության անկման պատճառների շուրջ
34 Էջ | 213-247 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-213 | Ստացվել է՝ 2026-04-15 | Գրախոսվել է՝ 2026-04-30 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Տպագրված է 2026 N 2 (232) / Քննարկումներ
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումը 428 թ. գերազանցապես դիտարկվում է IV դ. երկրորդ կես – V դ. սկզբների աշխարհաքաղաքական և ներքին հակասությունների համատեքստում։ Մինչդեռ Արշակունյաց գահի թուլացումը տարբեր գործոնների հետևանք էր։ Մասնավորապես, կլիմայական և միջավայրային փոփոխությունները, որոնք փաստագրվել են հնակլիմայական և հնամիջավայրային տարաբնույթ հետազոտություններով, վկայում են տարածաշրջանում մոտ 350–450 թթ. ընթացքում տեղ գտած համընդգրկուն կլիմայական երևույթի մասին, որը մասնագիտական գրականության մեջ ստացել է «Ուշ հռոմեական գերերաշտ» անվանումը:
Բանալի բառերՄեծ Հայքի թագավորություն Արշակունյաց հարստություն Արշակ II Պապ եկեղեցի ճգնաժամ ապաբնակեցում երաշտ կլիմայի փոփոխություն անկում
