Արգիշտի Վարդանյան - Հայ-աղվանական զինակցությունը պարսկական տիրապետության դեմ (V դարի կեսին)
17 Էջ | 35-52 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-35 | Ստացվել է՝ 2022-12-15 | Գրախոսվել է՝ 2023-01-19 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն
Աղվանքում պետական միավորման ստեղծման պահից սկսած ՝ այն մեծ մասամբ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել իր հարևանների՝ մասնավորապես՝ Մեծ Հայքի թագավորության հետ։ Սակայն 226 թ. Սասանյան աշխարհակալության ի հայտ գալով՝ նրանք իրենց կառավարման հենց սկզբից խնդիր էին դրել վերացնել Պարսկաստանին հարևան երկրներում գոյություն ունեցող Արշակունյաց հարստության բոլոր ճյուղերը։ Այդ ճանապարհին առաջինը հայ Արշակունիներն էին, քանի որ վերջիններս, պարթև Արշակունիների անկումից հետո, այդ թվում՝ նաև IV դ. 30-ական թվականների վերջերից, Աղվանքում կառավարող Արշակունի հարստությունների մեջ գերակա դիրք էին գրավում և դրա արդյունքում առաջնությունն անցել էր հայ Արշակունիներին։
Բանալի բառերՀայաստան Այսրկովկաս Աղվանք Սասանյան Պարսկաստան Վարդան Մամիկոնյան Վասակ Սյունի Եղիշե Ղազար Փարպեցի Խաղխաղի ճակատամարտ Կուր գետ Սեբուխտ հոներ։
